Խաչանուշ Հակոբյանը տղամարդկանց կոչ է անում առանց ամաչելու դիմել բժշկի
Հայ-ամերիկյան կենտրոնի գործունեության ընթացքում գրանցվել է տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի 43 դեպք, ցավոք սրտի, նրանց մեծ մասը մահացել է, քանի որ բժշկին դիմում են միայն այն դեպքում, երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Նրա խոսքերով` տղամարդիկ ուղղակի չեն պատկերացնում, որ իրենց կրծքում քաղցկեղ կլինի: Նա նշեց, որ տղամարդիկ որևէ բան կրծքավանդակի հատվածում հայտնաբերելու դեպքում պետք է դիմեն բժշկին:
«Հաճախ տղամարդիկ տարիներ շարունակ նկատում են կոշտ գոյացություն, բայց ամաչում են այդ հարցով դիմել բժշկի, մինչդեռ չեն պատկերացնում, որ իրենք քաղցկեղ ունեն: Տղամարդկանց մոտ հաճախ այս խնդիրը հայտնաբերվում է արդեն խորացած վիճակում, քանի որ դիմում են բժշկի այն ժամանակ, երբ արդեն բավականին ուշ է և բժշկությունն այստեղ անզոր է դառնում: Պետք է հիշել, որտեղ կա գեղձային հյուսվածք, այնտեղ կարող է ձևավորվել քաղցկեղ»,- ասաց Խ.Հակոբյանը և տղամարդկանց կոչ արեց առանց ամաչելու դիմել բժշկի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա