Մահացել է բանաստեղծ, արվեստաբան Ռոմանոս Սահակյանը
Կյանքի 76-րդ տարում մահացել է բանաստեղծ, արվեստաբան Ռոմանոս Սահակյանը։ Գրողների միությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Ռոմանոս Սահակյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը 18-ից, Երևան – 56, Ն.Նորքի 3-րդ զանգված, շ. 26, բն. 16 հասցեում։ Վերջին հրաժեշտը՝ մարտի 8-ին, ժամը 12-14-ը՝ նշված հասցեում։
Ռոմանոս Սահակյանը ծնվել է 1939 թ. մայիսի 5-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականից ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում դասավանդել է հայ գրականություն, գեղագիտություն, հայ մշակույթի պատմություն, ոճագիտություն և այլ առարկաներ։ ՀԳՄ անդամ է 1995 թվականից։
Հեղինակ է բանաստեղծական 13 գրքի, այդ թվում՝ «Տիեզերական համանվագ» (1997), «Երկրային ճամփորդ հավերժի ճամփին» (2001), «Գեղագիտություն» (2008), «Arc Poctica» (2009), «Արարչական սեր» (2010), նաև՝ 2 գիտական մենագրության և 60 գիտական հոդվածների։
2006 թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2009 թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար», 2009 թ.՝ ԼՂՀ «Մռավի ղողանջներ» մեդալների։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան