Վեց գդալ շաքարավազից ավել չօգտագործել. Զգուշացնում են բժիշկները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է այն չափաբաժինը, թե հասուն մարդն օրվա մեջ ինչքան շաքարավազ կարող է օգտագործել:
Հաստատված նոր նորմերը թույլ են տալիս պահպանել առողջությունը, նվազեցնելով դիաբետի, կարիեսի, ճարպակալման վտանգը: Այսպիսով օրական կարելի է օգտագործել 6 թեյի գդալ շաքարավազ: Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Նոր սահմանված չափը երկու անգամ ավելի քիչ է, քան ԱՀԿ-ն սահմանել էր 2002-ին:
Հետազոտողները հիշեցնում են, որ շաքարավազ օգտագործվում է մի շարք վերամշակված սննդամթերքում, որոնք կարող են նույնիսկ քաղցրահամ չլինել, օրինակ մեկ ճաշի գդալ կետչուպում կա չորս գրամ շաքարավազ, մեկ շիշ գազավորված ըմպելիքում՝ 10 թեյի գդալ շաքարավազ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա