Մայրիկս վատառողջ է, բայց նրան չեն հոսպիտալացրել. Ալեգրովայի դուստրը՝ երկրպագուներին
Իրինա Ալեգրովան իսկապես հիվանդացել է, բայց հիվանդանոց նրան չեն տեղափոխել: Այդ մասին հայտարարել է 63-ամյա երգչուհու դուստրը` Լալա Ալեգրովան` հերքելով որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե երգչուհին առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել է, տեղեկացնում է super.ru-ն:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծրագրված Իրինա Ալեգրովայի համերգը չէր կայացել` նրա հիվանդության պատճառով: Երգչուհին հայտարարություն էր տարածել՝ ներողություն խնդրելով հանդիսատեսից:
«Մայրիկս բարձր ջերմություն ունի և հիվանդ է, բայց հոսպիտալացնելու կարիք չկար: Կարող եք չանհանգստանալ»,- հանգստացրել է դուստրը Աալեգրովայի երկրպագուներին:
Միաժամանակ նա խնդրել է համերգի տոմսերը չվերադարձնել, քանի որ համերգը կայանալու է մեկ ամիս անց:
Նախորդող հրապարակում՝
Իրինա Ալեգրովայի համերգը Երևանում չի կայացել. հանդիսատեսը տեղեկացել է դռների մոտ