Թուրքիայի կառավարության 3 նախարար հրաժարական է տվել
Թուրքիայի կառավարության երեք նախարարներ հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին իրենց պատգամավորական թեկնածությունն առաջադրելու համար հրաժարականի դիմումներ են ներկայացրել:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` մարտի 6-ին հրաժարական են տվել արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ներքին գործերի նախարար Էֆքան Ալայը, ինչպես նաև տրանսպորտի և կապի նախարար Լյութֆի Էլվանը:
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը, նախարարների հրաժարական տալու մասին լուրը կառավարության նիստի ժամանակ հայտնել էր Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և ներկայացրել նոր նախարարների անունները:
Ըստ այդմ` արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Քենան Իփեքը, ներքին գործերի նախարար կդառնա Սեբահաթթին Օզթյուրքը, իսկ տրանսպորտի և կապի նախարար կնշանակվի Ֆերուդդին Բիլգինը: