«Լոյս ի Լուսոյ». Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը` նաև Թուրքիայում
Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան) համատեղ նախագծի «Լոյս ի Լուսոյ» առաջին համերգը կայանալու է մարտի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին համերգի կազմակերպիչ «TM Production»-ից:
Երևանյան համերգից հետո Տիգրան Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը նախագծի շրջանակներում առաջիկա ամիսներին ելույթ են ունենալու Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Չեխիայում, Գերմանիայում, Վրաստանում, Իրանում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում:
«Լոյս ի Լուսոյ» նախագիծի ընթացքում հնչելու է հոգևոր երաժշտություն՝ Տիգրան Համասյանի բացառիկ մեկնաբանություններով. օրհներգերը, շարականներն ու տաղերը՝ մշակած դաշնամուրի և երգչախմբի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու