Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումների արդյունքներն անհայտ են.«ՀԺ»
Սերժ Սարգսյանի հրահանգով Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ֆիննախի սկսած ստուգումները, կարծես թե, նույն ճակատագրին են արժանանալու, ինչին արժանացան ԱԺ-ում Ծառուկյանի բացակայությունների հիմքերի ստուգումները:
«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը երեկ ֆինանսների նախարարությունից խնդրել է Ծառուկյանին պատկանող այն ձեռնարկությունների ցանկը, որտեղ այս պահին ստուգումներ են իրականացվում, նաև խնդրել է նշել, թե որ ձեռնարկություններում ստուգման ինչ ժամանակահատված է նշված և որտեղ ինչ չարաշահումներ են հայտնաբերվել: Մինչ աշխատանքային օրվա ավարտը, սակայն ֆիննախից այդպես էլ նշված ցանկը չեն տրամադրել: