Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը թատրոնը վերածել է բիզնես-կենտրոնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը վերածել է բիզնես-կենտրոնի:
Բանն այն է, որ Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամները թատրոնի շենքում սկսել են տարբեր բնույթի բիզնես-գործունեություն ծավալել: Նրա փեսան` Էրվին Ամիրյանը, թատրոնի շենքում սառույցի արտադրություն է հիմնել: Իսկ Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը, «7th heaven» անվամբ հարսանյաց սրահ է բացել թատրոնի հարակից տարածքում: Այդ ամենին էլ «հետևում» է Ալեքսանդր Գրիգորյանի կինը՝ Տոմա Գրիգորյանը:
Ա. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ դեռ բիզնես-գործունեություն չեն սկսել, բայց նպատակ ունեն և թույլտվության համար պատրաստվում են դիմել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
«Թերևս կասկածից վեր է, որ Հ. Պողոսյանը կտա իր համաձայնությունը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին