Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցողը փաստահավաք այցով մեկնում է Ադրբեջան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլտերը 2015թ․-ի մարտի 12-13-ին փաստահավաք այցով կմեկնի Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույցի պատրաստման համար։
Ինչպես նշված է ԵԽԽՎ կայքում , այցի ժամանակ Ուոլտերը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահի, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատիրակության հետ։
Նախատեսված է նաև Ուոլտերի հանդիպումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և միջազգային հանրության հետ առնչվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ բոյկոտում է ԵԽԽՎ-ում ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը, որը վերնագրվել է՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։
Նախորդող
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
Բացառիկ. ՀՀ պատվիրակությունը բոյկոտում է ԵԽԽՎ-ում ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը անհամաձայնություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց պատրաստելուն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին