Մեծ պահք. «Այսօր այդպիսի տեսանելի և աներույթ, մարմնավոր և անմարմին գողեր և ավազակներ վխտում են մեր հասարակության մեջ»
Մեծ պահքի 20-րդ օրն է:
«Երուսաղեմի Սբ Հովհան հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրն է: Մեծ պահքի երրորդ շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնախմբում է 4-րդ դարի հայտնի քարոզիչ Երուսաղեմի սբ Հովհան հայրապետի և Հայոց Եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների` սբ Հովհան Օձնեցի հայրապետի, սբ Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու հիշատակը: Հիշատակվող այս սրբերն երկրային իրենց առաքելության մեջ, ունկնդիր Աստծու կոչնակին, հավատարմությամբ, քաջությամբ ու նախանձախնդրությամբ հովվեցին Քրիստոսի բանավոր հոտը:
Հովհաննու Ավետարանի այսօրվա ընթերցվածքը ևս ուղղակիորեն առնչվում է օրվա խորհրդին` ցույց տալով, թե ինչպիսի´ն է ճշմարիտ հովիվը. նա, ով դռնով է մտնում փարախ և ոչ թե գողերի նման զարտուղի ճանապարհներով, և հոտը, ճանաչելով նրա ձայնը, հետևում է նրան: Այդպիսի հովիվներ եղան մեր ժողովրդի համար մեծ վարդապետները, ովքեր իրենց սրբակեցությամբ, մտքի և հոգու պտուղներով դարերի խորքից հանապազ օրինակ են ծառայում մեզ:
Աշակերտներին ուղղված իր մի խոսքի մեջ Քրիստոս ասում է. «Ես եմ դուռը, եթե մեկն իմ միջով մտնի, կփրկվի» (Հովհ. 10.9): Իրապես, պիտի քննենք մեր ընթացքը` որոշելու, թե ինչպիսի´ դուռ ենք մենք փնտրում և ինչ ենք ակնկալում գտնել նրա ետևում: Տերը տալիս է մեզ խոստումը` գտնելու մեզ համար անհրաժեշտ կերակուրը, եթե անցնենք Նրա միջով ու շաղախվենք Նրա փրկարար վարդապետությամբ:
Պատահական չէ, որ Քրիստոս մատնացույց է անում նաև գողին, ով հափշտակում է, սպանում, կորստյան մատնում: Այսօր այդպիսի տեսանելի և աներույթ, մարմնավոր և անմարմին գողեր և ավազակներ վխտում են մեր հասարակության մեջ` չարիք գործելով, գայթակղելով ու կործանելով իրենց հավատացող ու վստահող միամիտներին:
Սակայն Քրիստոսին ճանաչողներին հայտնի է Նրա նպատակը` «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և` առավել ևս ունենան» (Հովհ. 10.10): Մեր առջև օրինակ ունենալով այսօր հիշատակվող սրբերին, ովքեր ապրեցին այս հույսով ու հավատով`մտնե´նք փարախի այդ նեղ և անշուք թվացող դռնով և այն մեր առջև կբացի երկնքի արքայության ողջ գեղեցկությունը»,- ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Ցավոք, մեր հասարակության մեջ այս ամենն առավել կամ նվազ չափով առկա է»
Մեծ պահք. «Իբրև քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով»
Մեծ պահք. «Հավիտենական կյանքը ժառանգելու և վայելելու պայմանը մեր պահվածքն է»
Մեծ պահք. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով
Մեծ պահք. «Սա գագաթնակետն է հոգևոր կյանքի ընկալման»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի առաջիկա կիրակին
Մեծ պահք. Ընդհանրական Եկեղեցու երեք սրբի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի հետ»
Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք
Մեծ պահք. «Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք»
Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում
Սկսվում է Մեծ Պահքի շրջանը