Հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դին
Շիրակի մարզի Մայիսյան գյուղում գտել են փետրվարի 21-ից անհայտ կորած Գյումրիում ռուսական սահմանապահ ուղեկալի N զորամասում աշխատող պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դին՝ կախված վիճակում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չէր վերադարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում