ԱԺ նախագահը ցավակցել է Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ:
Իր ողջ կյանքի ընթացքում Ալեքսան Կարապետյանը պետական շինարարության ու երկրի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցն էր` մարդկային և մասնագիտական բարձր որակների շնորհիվ վաստակելով արժանապատիվ հեղինակություն և հարգանք:
ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում և վշտակցում եմ Ալեքսան Կարապետյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, գործընկերներին և կուսակիցներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան