Քաղաքական 17:00 09/03/2015

Չնայած թուրքական կողմի հայտարարություններին` Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ անկում է ապրել

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս 2013 թվականից բազմիցս հանդես են գալիս հայտարարություններով` Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը բարձրացնելու անհրաժեշտության վերաբերյալ, սակայն էական առաջընթաց այդ հարցում չի նկատվում: Ավելին, իրադարձությունները զարգանում են հակառակ ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հաքքին.ազ» պորտալը:

Ինչպես նշված է նյութում, դեռևս 2013-ի նոյեմբերին այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայումս` նախագահը, կոչ է արել Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը բարձացնել մինչև 15 մլրդ դոլարի, իսկ այդ ժամանակ նշված ցուցանիշը 4.2 մլրդ էր:

«Եվ 10 տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ավելի քան 10 տոկոսով աճը հեշտ խնդիր չէ, այն հատուկ ջանքեր է պահանջում»,- գրում է պորտալը` հավելելով, որ այդ ժամանակից ի վեր թուրք պաշտոնյաները սույն թիվը տարբեր ձևով են մեկնաբանում:

Այսպես, Թուրքիայի փոխվարչապետ Բաշիր Աթալայը թուրք-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նստաշրջանին, որը կայացել է 2014-ի ամռանն Անկարայում, հայտարարել է, թե 2023-ին, երբ Թուրքիան նշելիս է լինելու Հանրապետության հիմնման 100-ամյակը, երկիրը փորձելու է արտաքին ապրանքաշրջանառությունն ավելացնել մինչև 500 մլրդ դոլար, ընդ որում` ադրբեջանցի գործընկերների հետ նույն ցուցանիշը պետք է որ հասցվի 15 մլրդ-ի:

Նա հիշեցրել է, որ 2013-ի տվյալներով` երկու երկրների միջև առևտրային գործողությունների ծավալը կազմել է 4.6 մլրդ դոլար, որը 2012-ի նույն ցուցանիշից 10 տոկոսով բարձր է:

«Ինչպես կարող է գլխի ընկնել ընթերցողը, տարեկան 10 տոկոս աճը բավարար չէ դրված խնդիրը լուծելու համար: Դա դեռ այն ժամանակ էր երևում»,- հավաստիացնում է պորտալը:

Ինչպես նշված է նյութում, ավելի ուշ` իսկ ավելի հստակ անցյալ տարվա սեպտեմբերին, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս հայտարարել է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը մինչև 15 մլրդ դոլարի հասցնելու մտադրության մասին: «Արդեն ընդամենը 8 տարի է մնացել, իսկ այս հարցում էական առաջընթաց չի դիտվում»,- ընդգծում է պորտալը` ուշադրություն հրավիրելով նրան, որ իրադարձությունները սկսել են զարգանալ հակառակ ուղղությամբ:

Այսպես, ըստ Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի տվյալների` Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2014-ի կտրվածքով ոչ միայն չի ավելացել, այլև կտրուկ ընկել է` ավելի քան երկու անգամ, իսկ ահա 2014-ին հրապարակած տվյալներով` այդ ցուցանիշը կազմել էր ընդամենը 1.789 մլրդ դոլար: Ընդ որում, այս ծավալից Թուրքիայից Ադրբեջան արտահանումը կազմում էր 1.3 մլրդ-ը, իսկ Ադրբեջանից Թուրքիա` 502.49 մլն-ը:

Այնուհանդերձ, անգամ այս հանգամանքը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութլու Չավուշօղլուին չի խանգարել փետրվարի վերջին ընդգծել, թե Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքերը միջազգային ասպարեզում ամուր են` միևնույն ժամանակ հստակ թվեր չնշելով:

«Ստացվում է պարադոքս. երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կտրուկ անկման ֆոնին թուրք ղեկավարները համառորեն խոսում են բազմակի աճի մասին: Տարիներն անցնում են, սակայն նրանց օգտին դեռ ոչ մի բան չի խոսում»,- տարակուսում է պորտալը` հավաստիացնելով, թե նման բան անկարելի էր թույլ տալ:

«Հաքքին.ազ»-ը հարց է առաջ քաշում, թե արդյոք ինչպես է դա արել հարևան Թուրքմենստանը: Ինչպես ասվում է նյութում, 2014-ին այս երկրի` Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 26.6 տոկոսով` հատելով 6 մլրդ դոլարի սահմանը, Թուրքմենստանի ընդհանուր ապրանքաշրջանառության սանդղակում Թուրքիայում երկրորդ տեղն է գրավել: «Աշխաբադում հպարտանում են նրանով, որ Թուրքմենստանի տնտեսության տարբեր ճյուղերում արդյունավետ կերպով աշխատում են մոտ 600 թուրքական ընկերություններ ու բիզնես-կառույցներ: Եվ այդ գործարարներից շատերն այդտեղ են ժամանել Ադրբեջանից, որտեղ իրենց մոտ բիզնեսը տապալվել է»,- զարմանք է հայտնում պորտալը:

Ինչպես նշված է նյութում, Ադրբեջանում այսօր գործում են շատ ավելի թուրքական ընկերություններ` թվով 2600, որոնք ներդրել են 6.3 մլրդ դոլար երկրի տնտեսության մեջ: Թուրքիայում էլ իրեց հերթին գործում են 1500 ադրբեջանական բիզնես-ընկերություններ` 5 մլրդ դոլար ներդրմամբ:

«Այս ամենը Թուրքմենստանում չկա, փոխարենն Անկարայի հետ վերջինիս ապրանքաշրջանառության տեմպերն աճում են, իսկ մեզ մոտ մեծ հնարավորությունների առկայության դեպքում` նվազում: Կարծում ենք` դա պետք է ահազանգ լինի Անկարայի ու Բաքվի համար»,- եզրափակում է պորտալը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}