Հայ գրոսմայստերները՝ Քափել լա Գրանդում
Գրոսմայստերներ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) և Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան) Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և 552 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 6-րդ և 14-րդ տեղերը: Տիգրան Ղարամյանի (Ֆրանսիա) արդյունքն է 6, Եվգենյա Դոլուխանովայինը (Ուկրաինա)` 5 միավոր: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ 7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Լի Չաոն (Չինաստան):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում