Դանիայում Աղդամյան դեպքերի մասին ադրբեջանական քարոզչական արտադրանքն աղբն են նետել
Ադրբեջանական քարոզչությունն անհաջող կերպով փորձել է անցկացնել Աղդամյան դեպքերի 23-ամյա տարելիցին նվիրված հերթական միջոցառումը՝ այս անգամ Դանիայում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում պատմել են ադրբեջանական միջոցառման ականատեսները՝ տեսագրելով կատարվածը:
Ադրբեջանական և թուրքական սփյուռքի ներկայացուցիչները գրեթե դատարկ հրապարակում և անցորդների ակնհայտ անտարբերության պայմաններում վանկարկել են կարգախոսեր և ցուցադրել Բալկանյան իրադարձությունների ժամանակ զոհվածների լուսանկարները՝ ներկայացնելով դրանք իբրև «Խոջալուի զոհեր»:
Հատկանշական է նաև այն, որ սույն միջոցառման ավարտից հետո ադրբեջանցի կազմակերպիչների քարոզչական արտադրանքը հայտնվել է հրապարակին կից տեղադրված աղբամաններում և անցորդների ոտքերի տակ:
Հիշեցնենք, որ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի` ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, որոնց Ադրբեջանի իշխանությունները մտածված կերպով պահում էին մարտական գործողությունների կիզակետում: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք: Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են:
Նյութեր թեմյաի շուրջ՝
Հետազոտություն. Բաքվի քարոզչության կեղծարարությունների մերկացումն ու Խոջալուի դեպքերի իրական մեղավորները Աղդամյան դեպքերի «ականատես» ադրբեջանցի լուսանկարիչը «վայրագության» անգամ մեկ լուսանկար չի կարողանում ներկայացնել
Ռուս լրագրողը չի հաստատել Խոջալուի փախստական կնոջ վերաբերյալ ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքը Ադրբեջանական «Խոջալու» կրկեսը ժամանել է Սպիտակ տուն
Մութալիբովը 1992 թվականի Աղդամյան դեպքերի համար կրկին մեղադրել է իր քաղաքական ընդդիմախոսներին