Հակոբ Հակոբյանը որովայնի շրջանում սուր ցավերի պատճառով հոսպիտալացվել է
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) այսօր որովայնի շրջանում սուր ծակող ցավեր է ունեցել, ինչի պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Բժիշկների կողմից նա ենթարկվել է լաբորատոր գործիքային համալիր զննության, ինչի արդյունքում սուր վիրաբուժական որևէ ախտահարում չի հայտնաբերվել», -ասաց Ղլեչյանը՝ ընդգծելով, որ այս պահին Հակոբյանը Դատապարտյալների հիվանդանոցում է, բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, կալանավորորելու մասին որոշում կայացրել: Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Այսինքն, նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ, որի արդյունքում անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը հասցվել է խոշոր չափի վնաս, ինչպես նաև չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում