Արթուր Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Գյումրիում ռուսական սահմանապահ ուղեկալի N զորամասում աշխատող պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ նախօրեին Շիրակի մարզում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրայի զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում:
Վերջինիս անհետ կորելու մասին 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախորդող հրապարակում՝
Հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում