Ուկրաինայի նախագահ. Մշակույթը թշնամիների դեմ պայքարելու զենք է
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անվանել է մշակույթը թշնամիների դեմ պայքարելու զենք: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
«Ես վստահ եմ, որպեսզի ագրեսիայի դեմ արդյունավետ պայքար մղվի, որպեսզի հաստատվի անկախությունը, մենք պետք է մշակութային քաղաքականության արդյունավետ մոդել մշակենք»,- Շևչենկոյի անվան մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Պ. Պորոշենկոն նշել է, որ Ուկրաինան հնարավոր ամեն ինչ կանի իր պաշտպանության համար: Ուկրաինային օդի նման անհրաժեշտ է խաղաղություն: «Մենք՝ խաղաղ ազգ ենք, բայց մենք կպաշտպանենք մեր երկիրը, մեր անկախությունը, մեր ազատությունը, ժողովրդավարությունը: Բայց մենք ձգտում ենք խաղաղության»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում