Հարցազրույցներ 10:00 09/03/2015

Հայոց ցեղասպանության թեման կինոյում. «Ժամանակն է, որ խոսի արար աշխարհի խիղճը»

Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձ կա արվեստի բոլոր տեսակներում ինչպես հայ, այնպես էլ օտարազգի արվեստագետների ներկայացմամբ: Սարսափելի այդ ողբերգությանն անդրադարձել են նաև հայ և օտարազգի ռեժիսորները: Panorama.am-ը զրուցեց կինոգետ Սիրանույշ Գալստյանի հետ, ով ներկայացրեց Հայոց ցեղասպանության թեման կինոյում:

-Կինոն ռեալության, իրականության լեզվով խոսող արվեստ է: Անգամ խաղարկային՝ գեղարվեստական կինոն, եթե պատմական փաստերը չեն կեղծվում, պատվերով չեն նկարահանում, դառնում է ժամանակի փաստաթուղթ, պատմական փաստաթուղթ: Այդ իմաստով իր ռեալիզմով, կերպարային, սյուժետային մշակվածությամբ առայժմ անգերազանցելի է ամերիկյան ռեժիսոր, ծագումով՝ հույն Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա» (1963) ֆիլմը, որը ժամանակին արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների: Հիմնականում Հունաստանում և Թուրքիայի տարածքում նկարահանված ամերիկյան այս ֆիլմում ներկայացվում է ցեղասպանությանը նախորդած 1890-ականների կեսերի իրադրությունը՝ համիդյան ջարդերը: Էլիա Կազանն իր իսկ գրած «Անատոլիական ժպիտ» վեպի հիման վրա է ստեղծել այս ֆիլմը, որում ըստ իր ընտանիքի հուշերի ոչ միայն հավաստի պատկերել է պատմական անողոք իրողությունը՝ թե ինչպես էին ապրում այդ հողի իսկական տերերը թուրքահպատակ դառնալուց հետո, այլև վերստեղծել է կյանքի լայն, ընդգրկուն պատկեր` համոզիչ իր մանրամասներով ու հակասություններով:

Հայոց Մեծ եղեռնը պատկերող առաջին ֆիլմը 1918 թվականին ԱՄՆ-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» կամ «Հոշոտված Հայաստան» (ռեժ. Օսկար Ափֆել) գեղարվեստական կինոնկարն է, ուր տեղ են գտել նաև վավերագրական կադրեր: Ֆիլմի գլխավոր հերոսուհին և միաժամանակ դերակատարուհին եղեռնից մազապուրծ Արշալույս Մարտիկանյանն է, որի ողբերգական պատմությունն էլ ընկած է ֆիլմի հիմքում:

Իհարկե, երբեք չեմ կարող թերագնահատել «Նահապետ» ֆիլմի (1977 թ, ռեժ. Հ. Մալյան) դերը, որը ժամանակին ցուցադրվել է բազմաթիվ երկրներում և բարձր գնահատականի արժանացել եվրոպական մամուլում:

Հայազգի ֆրանսիական անվանի ռեժիսոր Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) 1991 թվականին նկարահանած «Մայրիկ» ֆիլմն իր արժեքով և կարևորությամբ նույնպես լիովին առանձնանում է:

Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002 թ.) ֆիլմը նկարված է ամերիկյան բժիշկ Քլարենս Աշերի հուշերի, նաև՝ մի գերմանուհու վկայությունների հիման վրա: Սակայն այդ բազմաշերտ ֆիլմում առկա են նաև միահյուսված շատ հարթություններ և բախումներ, որոնք վերհանում են Ցեղասպանության թեման ոչ միայն կոնկրետ իրական՝ պատմական առումով, այլև՝ նրա բարոյահոգեբանական հետևանքների ու դրանց հաղթահարման… Այս ֆիլմն ստեղծելու որոշումն Ատոմ Էգոյանը կայացրել է, երբ տասնամյա որդի Արշիլն իրենից և մորից՝ Արսինե Խանջյանից, լսելով թուրքերի ոճրագործության մասին, հարց է տվել. «Իսկ նրանք ներողություն խնդրե՞լ են»: Մեզ մոտ շատերը քննադատեցին, չընդունեցին այս ֆիլմը, իսկ օրինակ` ֆրանսիացի կինոգետ և լրագրող Ժան-Միշել Ֆրոդոնը, 2002-ին քննադատելով Ռոման Պոլանսկուն «Դաշնակահարը» ֆիլմում պատերազմի ավանդական ներկայացման համար, նշել է, որ «Արարատը» շատ ավելի «անհատական է, չնայած Պոլանսկին գիտի պատերազմն անձնական փորձով, այն դեպքում, երբ Էգոյանն այն գիտի միայն փոխանցված` այլոց ներկայացրածի հիման վրա»: Ցավով պիտի նշեմ՝ երկար ժամանակ կպահանջվի, որ մեզանում գնահատվի, գիտակցվի այս ֆիլմի արժեքը: Սա մի ֆիլմ է, ուր երևակված է, թե ինչպես է անցյալն անդրադառնում և անդրադարձվում ներկայի վրա:

Մեծանուն իտալացի ռեժիսորներ Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմ-վիպերգությունը նկարահանվեց 2007-ին հայկական ծագումով իտալացի գրող և գրականագետ Անտոնիա Արսլանի 2004 թվականին լույս տեսած և 12 լեզվով թարգմանված համանուն վեպի հիման վրա, ուր խիստ տպավորիչ եղանակով ու շքեղ գրական լեզվով ներկայացված է հեղինակի ընտանիքի պատմությունը:

Գուցե կրկնվում եմ, սակայն կարիք եմ զգում շեշտել հետևյալ ընդհանրացումը. մարդկության, ոչ միայն հայերի առջև՝ թուրքերի գործած ոճրագործության մասին էկրանին մեկ դար տիրող լռությունը խախտվել է մեծ ընդհատումներով և, ընդ որում, այդ ողբերգության հետ որոշակի առնչություն ունեցող անձանց կողմից. եղեռնի «կենդանի» զոհ Արշալույս Մարտիկանյան, հայերի ճակատագրին չարժանանալու նպատակով Թուրքիայից Ամերիկա արտագաղթած հույների զավակ Էլիա Կազան, Ցեղասպանությունը վերապրածների զավակ Անրի Վերնոյ, վերապրածների թոռ՝ Ատոմ Էգոյան, իտալացի Տավիանի եղբայրներ, որոնց դայակը նույնպես Մեծ եղեռնը վերապրած հայուհի է եղել…

Կինոյի միջոցով Հոլոքոստի թեմային անդրադարձի երևի թե արդեն հազարավոր օրինակներ կան: Հիմա էլ նորանոր եղանակներ են գտնում այդ թեման նորից վերարծարծելու, նորից հիշեցնելու համար, թույլ չեն տալիս, որ աշխարհի հիշողությունը թուլանա: Մեր պարագայում, մեծ լռություն է տիրել, որը շատ մեծ ընդհատումներով է ընդմիջվել:

-Ի՞նչ կասեք գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպին» (2014 թ.) ֆիլմի մասին:

-Իհարկե, ֆիլմը դրամատիկ կամ բարոյական գոհացում չի կարող բերել: Սակայն հարկ է գնահատել ինքնին երևույթը` այն, որ բեմադրիչը թուրք է, թեկուզ՝ գերմանաբնակ: Համենայն դեպս, սա էլ ինչ որ մասնակի քայլ է: Դրամատուրգիական առումով լուրջ խոցելի տեղեր ունի, պատմական փաստերը խիստ մոտավոր են ներկայացված, չի երևում ողբերգության մասշտաբը, ամեն ինչի նախապես ծրագրված, կազմակերպված լինելը: Հստակ ցուցակներով թուրքերը մտնում էին հայերի տները, ինչպես արդեն տասնամյակներ անց նույն բանն արեցին նրանց «եղբայրակիցները» Սումգայիթում, Բաքվում և մյուս վայրերում: Նույն սցենարն էր: Սակայն անտեսման արժանի չէ ֆիլմում ներկայացված մետաֆորը՝ ինչպես է Թուրքիայում կատարված ծրագրված ոճրագործության արդյունքում հայը դառնում ձայնազուրկ զոհ: Քիչ բան չէ, բայց քիչ է: Կարող ենք ասել, որ այս ֆիլմը մի փոքր ներդրում է մեր ողբերգությունն աշխարհին ներկայացնելու գործում, որովհետև ինչպես ռեժիսորն իրավամբ նշել է հարցազրույցներից մեկի ժամանակ, նա իր ֆիլմի նկարահանումների ընթացքում բացահայտել է, որ քչերը գիտեն Հայոց ցեղասպանության մասին:

-Հա՞յ, թե՞ օտարազգի ռեժիսորները, սցենարիստները պետք է ֆիլմեր նկարահանեն Հայոց ցեղասպանության մասին: Ո՞ւմ ֆիլմն ավելի ազդեցիկ կարող է լինել:

-Երկու տարբեր բևեռներ են, երկուսն էլ կարևորում եմ: Դրանք կլինեն տարբեր դիտակետերից նկարված ֆիլմեր, ինչպես օրինակ, Երկրորդ աշխարհամարտի մասին ֆիլմերի դեպքում է: Իրենց ազդեցիկությամբ դրանցից առավել ցնցող են սովետական ֆիլմերը: Ցավը կրողի, ցավի տիրոջ ապրումների արդյունքում ծնված ֆիլմերն այլ են, իհարկե: Ամերիկացիները նկարահանում են ֆիլմեր, այդ թվում՝ սենտիմենտալ մելոդրամաներ այդ թեմայով: Դրանք մեծամասամբ սուտ ֆիլմեր են, այնպես են ներկայացնում, կարծես իրենք են աշխարհը փրկել ֆաշիզմից: Իրենց միֆոլոգիան են ստեղծում՝ խմբագրելով պատմությունը:

Նաև ասեմ՝ անհնար, ինչ-որ տեղ միամիտ պահանջ է հանդիսատեսի կողմից, թե մեկ ֆիլմ կարող է բարոյական որևէ բավարարում բերել, առավել ևս՝ քաղաքական հարցեր լուծել: Մարդկային այդպիսի արհավիրքը չի կարող մեկ, անգամ տասնյակ ստեղծագործություններով սպառիչ գեղարվեստական կերպավորում ստանալ, ինչը վկայում են և՛ Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ, և՛ Հոլոքոստի թեմայով շարունակ նկարահանվող ֆիլմերը:

Ժամանակն է, որ աշխա՛րհը խոսի մեր ողբերգության մասին: Ժամանակն է, որ խոսի նաև կինոյի լեզվով: Մենք, իհարկե, շնորհակալ ենք բոլորին, ով անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային՝ մեր ցավին: Բայց մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այդ ցավը, լինելով մերը, նաև համամարդկային ողբերգություն է: 20-րդ դարում տեղի ունեցած մյուս սարսափելի իրադարձությունները հենց դրանից հետո են տեղի ունեցել՝ իբրև անպատժելիության հետևանք:

Այնպես որ, մենք էլ պետք է խոսենք, աշխարհն էլ: Մեր ձայնը չպետք է կորցնենք, մերն այլ կերպ կհնչի, իրենցն՝ այլ կերպ: Ցավն այն է, որ այսօր Թուրքիային հաջողվում է խանգարել օտարազգի ռեժիսորներին ֆիլմեր նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Ժամանակին նրանք հայազգի ամերիկյան մեծանուն ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին խանգարեցին ԱՄՆ-ում նկարահանել ֆիլմ. խոսքը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի էկրանավորման մասին է: 1935-ին աշխատանքները կասեցվել են թուրք կառավարության միջամտության պատճառով: ԱՄՆ-ում հայկական ծագում ունեցող ռեժիսոր Արտ Սևադայի «The Genex» ֆիլմի նկարահանումներին, որտեղ պիտի խաղային մի շարք հայտնի ամերիկյան կինոաստղեր, կրկին թուրքերը խանգարեցին:

Խանգարեցին նաև մի գերմանացի կինոռեժիսորի՝ ով Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ էր նկարահանել, հայ համայնքի հետ հանդիպմանն ու ֆիլմի ցուցադրմանը: Նրանք անգամ կարողանում են սպառնալ գերմանացուն հենց Գերմանիայում: Մի օր աշխարհը ճանաչելու է, թե ով է թուրքը: Իհարկե, խոսքս սովորական, խեղճուկրակ կամ առավել ևս, կիրթ թուրքերի մասին չէ, այլ՝ այդ պետության և նրա անփոփոխ քաղաքականության: Տարիների ընթացքում Արևմուտքում ինչքան որ սատար են կանգնել ու հիմա էլ նույնը շարունակում են, իրենք այդ պտուղները դեռ վայելելու են իրենց մաշկի վրա, հայերի անմեղ արյունը չի կարող անցյալ մնալ, ոչ էլ Դեր Զորում անթաղ մնացած ոսկորները երբևէ կհանգստանան ու աշխարհին հանգիստ կթողնեն: Ժամանակն է, որ խոսի արար աշխարհի խիղճը:

-Ձեր մտքում երբևէ «ստեղծե՞լ» եք այն ֆիլմը, որով կարող ենք մեր ասելիքն ավելի ազդեցիկ, հանգամանալից, մասշտաբային ներկայացնել աշխարհին:

-Դեռևս դպրոցական տարիներին կարդացել եմ ԱՄՆ-ում համալսարանի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանությունը վերապրած Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» գիրքը: Երբ կարդում էի, անընդհատ տեսնում էի այդ ֆիլմը: Ընդամենը մեկ անգամ եմ կարդացել: Չեմ կարող վերընթերցել: Ինչո՞ւ ոչ մեկի մտքով չանցավ այդ գրքի հիման վրա ֆիլմ նկարահանել: Հոյակապ երկ է: Անկարող եմ առանց հուզմունքի խոսել՝ սակայն այն էկրանավորելու համարձակություն էլ պետք է դեռ ունենալ… Ինքս վերապրածների թոռ եմ և մինչև տասնհինգս բոլորելը հաճախ եմ լսել տատիս պատմածները կոտորածի, այնուհետև՝ գաղթի ճանապարհի սարասափների մասին: Դա անասելի տխուր ժառանգություն է, որից հրաժարվել անկարող եմ: Կարծում եմ, նման տարաբախտ հոգեվիճակում ապրողները շատ են մեր հայրենակիցների մեջ… Աշխարհին դեռ շատ բան կա ասելու, և դա կարելի է և պետք է անել հատկապես կինոյի արտահայտչամիջոցներով:
Մենք վաղուց, գոնե վերջին տասը տարվա ընթացքում պետք է պատրաստվեինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նշենք, որ կինոգետը 2014 թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի «Հայոց Մեծ եղեռնի արտացոլումը արտասահմանյան գրականության և արվեստի մեջ» գիտաժողովի շրջանակներում հանդես է եկել հենց «Հայոց ցեղասպանության թեման արևմտյան կինոյում» զեկույցով, որը հրապարակվել է ս kinoashkharh.am կայքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}