«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին
«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվելու է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Այն կայանալու է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թատերական գործիչների միության պաշտոնական կայքից:
«Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1–ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:
«Արտավազդ» մրցանակները կտրվեն հետևյալ անվանակարգերում` «Լավագույն երիտասարդդերասանուհի», «Լավագույն երիտասարդդերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Երաժշտական ձևավորում», «Երկրորդպլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույնռեժիսուրա», «Լավագույն ներկայացում»:
Մրցանակաբաշխության համար կազմվել է 7 մարդուց բաղկացած փորձագետների խումբ հետևյալ կազմով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան, արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյան, բեմադրիչ Լուսինե Երնջակյան, բեմանկարիչ Մերի Սարգսյան, թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու