«Եվրատեսիլ» մրցույթում Լեհաստանը ներկայացնելու է հաշմանդամություն ունեցող երգչուհին (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Լեհաստանը ներկայացնելու է երգչուհի Մոնիկա Կուշինսկայան, ով հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում: Այս մասին տեղեկանում ենք unn.com.ua կայքից, որը հղում է արել լեհական ռադիոյին: Երգչուհին ներկայացնելու է «In the Name of Love» երգը:
Մոնիկան իր կարիերան սկսել է Fahrenheit խմբում: 2006-ին նա խմբի անդամների հետ վթարի է ենթարկվում: Այդ ժամանակվանից երգչուհին հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում:
«Ես ցնցված էի, որովհետև չէի սպասում, որ նման ընտրություն կլինի: Սկզբում ես սկսեցի մտածել՝ իրո՞ք դա ինձ համար է, բավականաչափ լա՞վն եմ դրա համար: Ես անմիջապես ցանկացա փախչել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է պանկ խումբը, որի անդամները հիվանդ են Դաունի համախտանիշով և աուտիզմով:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու