Հայաստանի բանկային համակարգը՝ պարտքերի մեջ. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրել է. «Հայաստանի բանկային համակարգը առաջանցիկ տեմպերով թաղվում է պարտքերի մեջ: Վերջին շրջանում նկատվում է մեր առևտրային բանկերի կողմից արտասահմանյան բանկերից և ֆինանսական կառույցներից վարկերի ներգրավվման կտրուկ աճ: Օրինակ՝ միայն անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում, ըստ ԿԲ հրապարակած պաշտոնական տվյալների, մեր բանկերի պարտքը արտասահմանյան ֆինանսական կառույցներին աճել է մոտ 255 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 412 մլն դոլար: Սա ուշագրավ է նրանով, որ վերջին երկու տարիներին մեր բանկերի արտաքին պարտքը կայուն տատանվել է 1-ից 1.2 միլիարդ դոլարի սահմաններում և կտրուկ աճել է հենց անցած տարվա վերջին, երբ դրամը էականորեն արժեզրկվեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին