Իրանի ԱԳ նախարար. Ամերիկացի սենատորները ծանոթ չեն ԱՄՆ նախագահի լիազորություններին
«Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատասխանել է ամերիկացի սենատորների ուղերձին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկացի 47 կոնգրեսականներ ուղերձ էին հղել Իրանի իշխանություններին, նշելով, որ միջուկային խնդրի շուրջ նույնիսկ վերջնական համաձայնության հասնելու դեպքում էլ Կոնգրեսն ի զորու է բեկանել նախագահի ստորագրած որոշումը, այնպես որ, Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ հավանական համաձայնությունը կարող է վավերական լինել մինչև նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ավարտը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, արձագանքելով ամերիկացի սենատորներին, մասնավորապես նշել է. «Նամակը իրավական որևէ արժեք չի ներկայացնում և համարվում է սոսկ քարոզչական հնարք: Նամակը վկայում է, որ այս սենատորները ոչ միայն ծանոթ չեն միջազգային իրավունքի նորմերին, այլև նույնիսկ լիարժեքորեն չեն տիրապետում արտաքին քաղաքականության ուղղությամբ ԱՄՆ-ի նախագահի լիազորություններին և իրենց երկրի Սահմանադրության կետերին»:
«Այդ սենատորները պետք է իմանան, որ միջազգային հարաբերությունները մշակվում են միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև կառավարությունների պարտավորությունների ու պարտականությունների, այլ ոչ թե ԱՄՆ-ի ներքին օրենքների համաձայն»,-հայտարարել է Իրանի արտգործնախարարը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Ամերիկացի սենատորները սպառնում են տապալել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնությունը. Թեհրանի քայլերը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում