«Էյր Արմենիա»-ն ուղևորափոխադրումները կսկսի ապրիլ ամսից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեռ պատրաստ չէ վերսկսելու ուղևորափոխադրումները: Ընկերության մամուլի խոսնակ Սիրան Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այս պահին դեռ չվացուցակը պատրաստ չէ: Մտադիր էինք այն վերսկսել մարտի վերջին, բայց դա հնարավոր չէ: Հնարավոր է՝ ապրիլի վերջին վերսկսենք»:
«Հիշեցնենք, որ ավիաընկերությունը չվերթները դադարեցրել է անցած տարվա հոկտեմբերից: Անցած դեկտեմբերին էլ «Էյր Արմենիայի» տնօրեն և պաշտոնական սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարեց, որ ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը ռուսական «East Prօspect Fund» ընկերությանը վաճառելու մասին: Փաստորեն նույնիսկ դրանից հետո հնարավոր չէ, գոնե կիսով չափ հայկական չվերթներ իրականացնել»,-գրել թերթը: