Մեծ պահք. «... գալու է պատասխան տալու ժամանակը»
Մեծ պահքի 23-րդ օրն է:
««Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում` կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: Տղամարդու պես պնդացրո´ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա´ն տուր ինձ» (Հոբ 38. 2-3): Այսպես ասաց Տերը Հոբին:
Հաճախ մենք, հայտնվելով տարբեր ոչ ցանկալի իրավիճակներում, սկսում ենք մտովի դժգոհել, հոխորտալ, տրտնջալ և այլն: Սակայն, թերևս, չենք էլ անդրադառնում, որ «չկա ծածուկ բան, որ չհայտնվի»: Չէ՞ որ Աստծուն հայտնի են մեր սրտի բոլոր խորհուրդները: Աստված տեսնում է մեր սրտի թե´ ուրախությունը, թե´ տրտմությունը և թե´ դառնությունը: Եվ լավ է, որ մենք կարողանանք Աստծուն մասնակից ու հաղորդ դարձնել դրան` ոչ թե Նրան ընտրելով իբրև թիրախ մեր դժգոհության, այլ իբրև ուղեկից, բարեկամ և առաջնորդ:
Չենք կարող Աստծուց թաքցնել որևէ բան: Եթե մտքի ծայրով անցկացնում ենք որևէ մի չար կամ նենգ գաղափար` անկախ նրանից իրագործում ենք այն, թե` ոչ, արդեն իսկ մեղանչում ենք: Աստված սիրում է պարզ ու մաքուր սրտերը, որոնք կանչում են Աստծու անունը և չեն պապանձվում: Սա պետք է ամրագրենք մեր մտքի և հոգու մեջ, որովհետև գալու է պատասխան տալու ժամանակը: Ինչպես նախորդ կիրակիի խորհուրդն է հուշում` իբրև տնտեսներ հաշվետվություն ներկայացնելու օրը:
Հետևապես յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք նախ մեր անձի, ապա ընտանիքի, հասարակության և Հայրենիքի հանդեպ և պիտի, անկասկած, պատասխան տանք Աստծու առջև` միշտ հիշելով նաև Տիրոջ հետևյալ խոսքը. «Միթե մեկը պիտի կարողանա՞ իմ դատաստանը ծռել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա» (Հոբ 39.32)»,- ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Իսկ ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում բաղձում, եթե ոչ` պաշտպանություն և ապահովություն»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի Տնտեսի կիրակին
Մեծ պահք. «Այսօր այդպիսի տեսանելի և աներույթ, մարմնավոր և անմարմին գողեր և ավազակներ վխտում են մեր հասարակության մեջ»
Մեծ պահք. «Ցավոք, մեր հասարակության մեջ այս ամենն առավել կամ նվազ չափով առկա է»
Մեծ պահք. «Իբրև քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով»
Մեծ պահք. «Հավիտենական կյանքը ժառանգելու և վայելելու պայմանը մեր պահվածքն է»
Մեծ պահք. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով
Մեծ պահք. «Սա գագաթնակետն է հոգևոր կյանքի ընկալման»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի առաջիկա կիրակին
Մեծ պահք. Ընդհանրական Եկեղեցու երեք սրբի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի հետ»
Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք