«Ռոստելեկոմը» ներդրումներ է իրականացնում Հայաստանում որակյալ կրթության զարգացման ուղղությամբ
«Ռոստելեկոմի» ներդրումները հայաստանյան կրթության ոլորտում շարունակվում և նոր ընթացք են ստանում:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից կառուցված UWC քոլեջի հետ համագործակցությունն սկսվել է դեռ 2014թ., երբ «Ռոստելեկոմն» անհատույց կերպով տվյալների փոխանցման օպտիկական գերարագ ցանց կառուցեց քոլեջի տարածքում և ստանձնեց ուսանողներին ու քոլեջի աշխատակազմին գերարագ ինտերնետով, հեռախոսային կապով և նոր սերնդի հեռուստատեսային ծառայություններով ապահովելու գործը: Այս մասին հայտնում է «Ռոստելեկոմի» հասարակայնության հետ կապերի բաժինը:
Օրերս «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը շնորհակալագիր հանձնեց «Ռոստելեկոմ» խմբի նախագահ Սերգեյ Կալուգինին՝ UWC քոլեջին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման հարցում աջակցությունն իրականացվում է «Ռոստելեկոմի» և Դիլիջանի քոլեջի համագործակացության ծրագրի շրջանակում: Տեխնիկական աջակցության շնորհիվ՝ քոլեջի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում հաջողությամբ յուրացնել International Baccalaureate (IB Diploma, միջազգային բակալավրիատ) երկամյա նախաբուհական ծրագիրը՝ օգտագործելով ամենաառաջատար կրթական տեխնոլոգիաները:
««Ռոստելեկոմն» աջակցություն է ցուցաբերում Հայաստանում իրականացվող գիտակրթական ծրագրերին՝ ներդնելով բարձր տեխնոլոգիական և նորարարական լուծումներ: Մենք ուրախ ենք, որ մեր օգնությամբ UWC Դիլիջան քոլեջի ուսանողներն ու աշխատակազմը կարող են օգտվել կրթական ոլորտի նորագույն տեխնոլոգիաներից»,-նշել է «Ռոստելեկոմ» խմբին պատկանող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
««Ռոստելեկոմի» աջակցությունը մեզ համար շատ կարևոր է: Խնայված միջոցների շնորհիվ մենք կարող ենք դրամաշնորհներ տրամադրել շատ արժանի թեկնածուների՝ անկախ նրանց ընտանիքների ֆինանսական վիճակից: Ըստ էության, սա ներդրում է այսօրվա դրությամբ բացառիկ կրթության զարգացման գործում, որը ոչ միայն գերազանց գիտելիքներ է տալիս տարբեր գիտական առարկաների մասով, այլ փոխում է անհատին, երիտասարդներին դարձնում սոցիալապես պատասխանատու, պատրաստ միասին աշխատելու հանուն խաղաղ և կայուն ապագայի»,-ընդգծել է IDeA-ի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա