Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները Հայաստանում զորավարժանքներ են անցկացնում
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ինժեներական սոտորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են դաշտային զորավարժություններ: Այս մասին գրում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Պրակտիկ վարժանքների ընթացքում, որոնք անցկացվում են ծովի մակերևույթից ավելի քան 2200 մետր բարձրության վրա, մասնագետները անհատական և խմբային կարգով կիրականացնեն համալիր ուսումնական խնդիրներ: Ուսումնական վարժանքների ընթացքում մասնակիցները կյուրացնեն ռազմական տեխնիկա վարելու նորմատիվներ, կիրականացնեն տեղանքի և օբյեկտների հետախուզում, կանցկացնեն կասկածելի և պայթյունավտանգ իրերի հայտնաբերմանն ուղղված վարժանքներ, ինչպես նաև դաշտի ականապատում»,- նշված է տարածված հայտարարության մեջ:
Վարժանքները տևելու են մեկ ամիս, մասնակցելու են 100-ից ավել զինծառայող և 30 միավոր ռազմական տեխնիկա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան