Սամվել Բաբայանը դեռ չի ժամանել Արցախ. «ՀԺ»
Երեկ «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում սատարելու է ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությանը, դեռ Արցախ չի ժամանել: ԼՂՀ-ում ամեն ինչ արտաքուստ դեռ խաղաղ է: Թե քանի՞ օր կտևի այդ թվացյալ հանդարտությունը, դժվար է ասել:
Լեռնային Ղարաբաղի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից երեկ «Հայկական Ժամանակ»-ին հայտնել են, որ առաջադրում առայժմ չկա:
Հիշեցնենք, առաջադրումները սկսվել են նախօրեից՝ մարտի 9-ից, և կշարունակվեն մինչև մարտի 19-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին