Տաջիկ գիտնականն Իրանում Ադրբեջանի դեսպանին հիշեցրել է Բաքվի իրականացրած մշակութային գողության փաստերը
«Թուրքիան և Ադրբեջանը գողանում են իրանական մշակութային արժեքները»,-այդ մասին իրանագիտական «Ափադանա» հիմնադրամի ֆեյսբուքյան էջի փոխնացմամբ՝ հայտարարել է Ալմա Աթայի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի պարսից լեզվի և գրականության դասախոս Սաֆար Աբդոլլահը:
Ազգությամբ տաջիկ գիտնականը Իրանում տեղի ունեցած «Իրան. ազգություն, պատմություն և մշակույթ» խորագրով համաժողովի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Իրանի մշակութային արժեքները յուրացնելու փաստերին, նշել է. «Մենք՝ իրանական ծագում ունեցողներս, պարծենում են Իրանով, քանի որ Իրանը երբե՛ք գլուխ չի խոնարհել իրեն վատը կամեցողների առջև»:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ տաջիկ գիտնականի ելույթը զայրացրել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին, և վերջինս, դիմելով պրոֆեսոր Աբդոլլահին, նշել է, թե Նիզամի Գյանջավին թուրք էր։ Ի պատասխան Ադրբեջանի դեսպանի՝ տաջիկ գիտնականը նշել է. «Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր նա գրում. «Ամբողջ աշխարհը մարմինն է, իսկ Իրանը՝ սիրտը»։
Ադրբեջանի դեսպանը պնդել է, թե դա Նիզամի Գյանջավիի թյուրքերեն բանաստեղծությունների պարսկերեն թարգմանությունն է։
Պրոֆեսոր Աբդոլլահը, հակադրվելով Ադրբեջանի դեսպանին, նշել է. «Եթե Նիզամին թյուրք էր, ապա ինչու՞ էր գրել, «թյուրքերենը չի արտահայտում մեր հավատարմությունը»»:
Ադրբեջանի դեսպանը, այլ փաստարկ չունենալով, նշել է, թե դա իրանցիներն են ավելացրել:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության կայքում մի հոդված էր թողարկվել, որտեղ նշվում էր, որ Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած սեմինարի ընթացքում Շվեյցարիայի «Բրենդ Քլինիք» ընկերության գործադիր տնօրեն Ազիմ Ֆազլիփուրը, անդրադառնալով Իրանի մշակութային արժեքները հարևան որոշ երկրների կողմից իրենց անվանը գրանցելու գործընթացին, մասնավորապես նշել է. «Մի քանի տարի անց մենք մեր երեխաներին Իրանի պատմության վերաբերյալ ի՞նչ ենք պատմելու. Իրանական «ճոկան» մարզախաղը գրանցվել է Ադրբեջանի, Մոլանան, «Սամա» պարն ու սրճարանի ավանդութը՝ Թուրքիայի, Իբն Սինան՝ Տաջիկստանի անվանը, իսկ այժմ էլ Ադրբեջանը փորձում է «Յալդայի գիշերվա» տոնը ևս գրանցել իր անվանը»:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրան-Ադրբեջան հակամարտությունը վերսկսում է՝ այս անգամ «Կասպիական ձիու» պատկանելիության շուրջ
Իրանցիների՝ թուրքերի դեմ պայքարի խորհրդանիշ Ֆերդոուսիի արձանը կրկին վերադարձավ Սալմաս
ԻԻՀ մշակույթի նախարարի հորդորը Ադրբեջանին. Կարճամիտները, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակույթը, չեն հասնի իրենց նպատակին
Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահ. Ողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը ճոկան անունով մարզախաղ ընդհանրապես չի ունեցել