«Էյր Արմենիա»-ի բաժնետոմսերը գնած ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի. «Ժամանակ»
Թեև «Էյր Արմենիա» ավիաընկերության մամուլի խոսնակը վերջերս հայտնել էր, որ հնարավոր է՝ ավիաընկերությունը այս տարվա մարտի վերջին, այսինքն` մի քանի օրից, վերսկսի չվերթներ իրականացնել, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ դժվար թե դա իրականություն դառնա, քանի որ այն ընկերությունը, որը գնել էր «Էյր Արմենիա»-ի բաժնետոմսերը, ֆինանսական խնդիրներ ունի:
Ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառվել է անգլիական East Prwspect Fund ընկերությանը: «Ժամանակի» տեղեկություններով, սակայն, հիշյալ ընկերության կողմից «Էյր Արմենիա»-ում ներդրումներ իրականացնելը պայմանավորված էր մեկ այլ գործարքով, որից ստացված հասույթը պետք է ուղղվեր այդ ներդրումներին եւ ընկերությունն առողջացնելու ծրագրերին: Սակայն նույն տեղեկությունների համաձայն, անգլիական ընկերությունը չի կարողացել այդ մեծ գործարքն իրականացնել, ինչի պատճառով ներդրումներ չեն եղել և դժվար էլ առաջիկայում լինեն: Հետևաբար` ակնկալել, որ այս ամսվա վերջին հայկական փոխադրողը երկինք կբարձրանա, հնարավոր չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին