Ջեյմս Ուորլիքը ողջունում է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու Հայաստանի որոշումը
«Լավ նորություն է, որ հայ մարզիկները մրցելու են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում: Ես հույս ունեմ, որ Ադրբեջանը կողջունի այս որոշումը»,- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ նախօրեին գումարվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը: Խնդրի հանգամանալից քննարկումից հետո՝ քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին:
Նախորդող հրապարակում՝
Գաբրիել Ղազարյանը ՀԱՕԿ-ի գործկոմի որոշումը դրական է համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը