Իսրայելցի հետախույզ. Պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանի բանակը շանսեր չունի

Իսրայելի «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» թղթակից Էռնեստ Վարդանյանին, որի ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի, Իրանի և Մերձավոր Արևելքի խնդիրներին:

Կեդմին, պատասխանելով Արցախի պատերազմի վերսկսվելու մասին հարցին, ասել է, որ Ադրբեջանի բանակը ընդհանուր առմամբ շանսեր չունի: Պաշտոնաթող հետախույզը վստահություն է հայտնել, որ նոր պատերազմ ցանկանում են հրահրել ամերիկացիները:

«Դրանով նրանք ցանկանում են Հայաստանին դուրս մղել Մաքսային միությունից»,-պարզաբանել է նա` ավելացնելով, որ Վաշինգտոնին բացարձակ հետաքրքիր չէ, թե ի վերջո Ղարաբաղը ում բաժին կհասնի և ով կհաղթի այդ պատերազմում:

Հարցին, թե արդյոք պատերազմի վերսկսման միջոցով ղարաբաղյան հարցը կլուծվի, իսրայելցի փորձագետը նշել է, որ այն կարող ավարտվել ադրբեջանական բանակի հերթական պարտությամբ:

«Ինչ էլ անեն նավթային ազդեցությունները, դրանք հայկական բանակի առաջ շանսեր չունեն»,-ասել է իսրայելցի մասնագետը` չտարանջատելով հայկական բանակը Լեռնային Ղարաբաղի բանակից:

Նա շեշտել է, որ պատերազմի դեպքում հայերը կվերադառնան իրենց նախկին դիրքերին, իսկ ինչ վերաբերում է Նախիջևանի հարցին, ապա այն շոշափում է Թուրքիային, թեև Նախիջևանի գրավումը Հայաստանի համար առավել կարևոր է, քան ինչ-որ այլ շրջանների:

Զրույցի ընթացում արծարծվել է նաև հայ-իսրայելական հարաբերությունների ցավալի կետին` այն, որ պաշտոնական Երուսաղեմը չի ցանկանում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Կեդմին հերթական անգամ նշել է նման քաղաքականության հիմնական երկու պատճառները:

«Առաջինը բավականին ցինիկ է` Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը, սակայն ներկայում այդ հարաբերությունները վերանայվում են Թուրքիայի նոր քաղաքականության պատճառով: Իսրայելի հակաթուրքական գիծը կարող է շարունակվել, և այդ ժամանակ Թուրքիան կդադարի ճանաչման համար զսպող գործոն լինել: Երկրորդ պատճառը պակաս ցինիկ չէ և պայմանավորված է նրանով, որ Իսրայելում որոշ շրջանակներ կարծում են, որ Շոայից (Իսրայելում այդպես են կոչում Հոլոքոստը) բացի այլ ցեղասպանություն չկա և չի կարող լինել»,-ավելացրել է Կեդմին` հույս հայտնելով, որ այդ մոտեցումը կվերանայվի, և վաղ թե ուշ Իսրայելը կանի այն, ինչ պետք է վաղուց արած լիներ` ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Նատիվ»-ի նախկին ղեկավարը խոսել է նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերի մասին, հատկապես Իրանի` հաշվի առնելով այդ երկրի կարևորությունը Հայաստանի համար:

«Մեր հատուկ ծառայությունների գնահատականով, Իրանը Իսրայելի համար սպառնալիք չի հանդիսանում»,-մեկնաբանել է Կեդմին:

Նրա խոսքով, Իսլամական հանրապետության դեմ հիպոթետիկ ռազմական գործողությունը շոշափելի արդյունքներ չի բերի և կարող է միայն մեկուկես-երկու տարով հետաձգել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը: Միաժամանակ Կեդմին ավելացրել է, որ Թեհրանը չի ձգտում զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերել, որպեսզի չարժանանա միջազգային հանրության վրդովմունքին:

«Սակայն Իրանը ցանկանում է տեխնոլոգիական նման մակարդակի հասնել, որը հնարավորության դեպքում թույլ կտա նրան երկու ամսում միջուկային զենք ստեղծել»,-ավելացրել է փորձագետը` ընդգծելով, որ այդ պարագայում Իրանին կհետևի Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ում չեն ուզում Իրանին որպես միջուկային պետություն տեսնել, սակայն ժամանակին դա չէին ցանկանում նաև Հնդկաստանի և Պակիստանի նկատմամբ:

Իսկ ինչ վերաբերում է մամուլում հայտնված տեղեկություններին, որ Իսրայելը համագործակցում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների հետ, մասնավորապես ջիհադիստներին առաջակցելու համար Սիրիայի տարածքում օդուժ կիրառելուն, հետախույզը նշել է, որ նախ, Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներն ուղղված էին ոչ թե ԻԼԻՊ-ին աջակցելուն, այլ ռազմական տեխնիկա տեղափոխող ավտոշարասյան վրա, որի միջոցով Սիրիայի իշխանությունները մտադիր էին զենք փոխանցել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը: Եվ երկրորդ, Գոլանի բարձունքները` շփման գիծը, վերահսկում է ոչ թե սիրիական բանակը, այլ «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, որը Երուսաղեմում պակաս չարիք չեն համարում:

«Հենց նրանց, այլ ոչ թե ԻԼԻՊ-ի ջիհադիստների ուղղությամբ են առանձին հարվածներ իրականացվում: Չգիտեմ, թե դա ում է պետք: Թող դա մնա նրանց խղճին, ովքեր ընդունել են այդ որոշումը»,-եզրափակել է Կեդմին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
«Այս ձերբակալության դեպքը նույն ձեռագրով արդեն չորրորդն է։ Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են...
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}