«Մեր նպատակն է կոտրել այն կարծրատիպը, թե, Թուրքիայում ծովային հանգստին մրցունակ այլընտրանք չկա».ActiTour-ի տնօրեն
Ամառային հանգիստը հունական Կրետե կղզում անցկացնելն իրական այլընտրանք է Թուրքիայում հանգստանալ չցանկացողների համար: Ընդ որում՝ առաջարկվող փաթեթները մրցակցային են՝ թե գնային, թե որակական առումով:
Զբոսաշրջության ոլորտում տարիների փորձ ունեցող հայաստանյան առաջատար ActiTour ընկերությունը, որն, ի թիվս այլ ուղղությունների, մասնագիտացած է դեպի հունական Կրետե կղզի չարթերային չվերթների և հանգստի կազմակերպման գործում, օրերս դասընթացներ էր կազմակերպել, որոնց մասնակցել են Երևանի 200-ից ավելի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ: Դասընթացները վարել է հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած ActiTour-ի բացառիկ գործընկեր Le Grand Group of Companies ընկերության վաճառքի տնօրեն Իրինա Սորինան:
Դասընթացների հիմնական նպատակներից էր ներկայացնել Հունաստանում՝ մասնավորապես Կրետե կղզում, հանգստի կազմակերպման առավելությունները՝ որպես Թուրքիայում հանգստին այլընտրանք՝ թե որակական, թե գնային ցուցանիշներով:
«Մեր նպատակն է կոտրել այն կարծրատիպը, թե, իբր, Թուրքիայում ծովային հանգստին մրցունակ այլընտրանք չկա»,-դասընթացի ընթացում նշել է ActiTour-ի տնօրեն Արթուր Գալստյանը:
«Այսօր մենք ունենք զգալի փորձ, ուղիղ չթվեր և Le Grand-ի նման վստահելի և փորձված գործընկեր Կրետեում: Գործընկերների հետ համատեղ մենք ստեղծել ենք որակյալ և ապահով պայմաններ քրիստոնեական հուշարձաններով հարուստ հունական կղզում մեր հայրենակիցների հանգիստն ապահովելու համար: Ես չէի անվանի մեր առաջարկը «հակաթուրքական», բայց մենք կանենք ամեն ինչ, որ մեր ծառայություններից օգտվողներն ունենան իրական այլընտրանք ամռանը Թուրքիա մեկնելուն, իհարկե, ողջամիտ գնով: Էլ չեմ ասում, որ դժվար է թերագնահատել այն ջերմությունն ու դրական վերաբերմունքը, որն ունեն հույները հայերի նկատմամբ»,-իր ելույթում նշել է Գասպարյանը: