Հարցազրույցներ 11:31 12/03/2015

Հայաստանի հարկային համակարգն արմատական վերափոխման կարիք ունի

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

-Կառավարությունը հերթական անգամ առաջարկեց և խորհրդարանն էլ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները: Չնայած ձեր ելույթից դատելով, կարծես, բավարարված էիք, բայց որոշ հարցեր այնուամենայնիվ կան. մարդիկ ասում են, որ խաղի կանոնների արագ են փոփոխությունները փոքր ու միջին բիզնեսի համար շոկեր է առաջացնում և անորոշ վիճակ ստեղծում, և երկրորդ՝ կոնկրետ այս փոփոխություններով չլուծվեց այն խնդիրը, որն հռչակվել էր ի սկզբանե:

-Հարկային համակարգը պարզապես լուրջ արմատական փոփոխությունների առջև է կանգնած: Եվ ուզում եմ զգուշացնել` ինչքան էլ որ աշխատի, որևիցե մեկը ստիպված է լինելու լուրջ փոփոխություններ անել հարկային համակարգում: Կայունության մասով, որը շատ կարևոր պահանջ է, մենք ստիպված ենք լինելու հանդուրժել և կայունության մասին քիչ խոսել: Ինչ վերաբերում է կառավարությանը` սա այն դեպքն էր, որ իհարկե երկար քննարկվեց, ընդդիմությունն էլ մասնակցեց, և որոշակի լուծում է առաջարկվել: Այդ լուծման նկատմամբ կա վերապահում, որ դրա պրակտիկ իրականացման ժամանակ արդյո՞ք նորից մենք չենք խախտի փոքր բիզնեսի իրավունքները: Սակայն, այնուամենայնիվ, լուծումը բավարարում է: Առաջին և ամենակարևորը` պարզվեց, որ շեմը` 58.35 մլն-ը մինչև 114,3 մլն բարձրացնելը շատ ճիշտ էր: Եթե ինձ հարցնեիք, ապա ճիշտ շեմը կկազմեր մոտավորապես 150-160 մլն դրամ: Մեկ տարի առաջ ես մտածում էի 125 մլն-ը ճիշտ թիվ է, սակայն դեկտեմբերին տեղի է ունեցել դրամի արժեզրկում: Սովորական պարենային խանութի օրական շրջանառությունը կազմում է 400-500 հազար դրամ: Բացի այդ շրջանառությունը, նա պիտի օրական 30-40 հազար դրամ աշխատի, որ 2-3 աշխատողին վճարի, էլեկտրաէներգիայի փող տա և 5-10 հազար դրամ իրեն շահույթ մնա: Այս անգամ կատարվեցին շատ մանրամասն հաշվարկներ: Արդեն իսկ հաջողություն է շեմը նման չափով բարձրացնելը, չնայած` բավարար չէ: Բայց և՛ կառավարության, և՛ ֆինանսների նախարարության աշխատակիցների համար մի բան պարզ դարձավ, որ բիզնես զարգացնելու տեսանկյունից մարդկանց համար ավելի էական է այս շեմի մեծացումը: Բարձրացրու ինչքան ցանկանում ես, փոխարենը վերցրու նորմալ հարկ, ոչ թե 1 տոկոս, 3,5 տոկոս: Երբ որ դուք փոքր հարկ եք սահմանում, սկսում է աճել ստվերը: Ավելի լավ է փոքր բիզնեսը նորմալ հարկ վճարի և հպարտորեն պահանջի իր իրավունքները: Իհարկե` այս թեզը դրվեց հիմքում, որը կարծեմ` առողջ մոտեցում է: Գտնված կոմպրոմիսն այս պահի դրությամբ ինձ տրամաբանական է թվում. թուղթ ունես` 1 տոկոս, թուղթ չունես` 5 տոկոս: Առաջ անցնելով` ասեմ, որ այս մոտեցումը կաշխատի, եթե վաղը մենք խոշոր բիզնեսի հարկման կարգն էլ փոխենք, հրաժարվենք ընդհանրապես ավելացված արժեքի հարկից և շրջանառության հարկի ֆունկցիան աստիճանաբար մեծացնենք: Խոշորի համար կարծում եմ դրույքաչափը պետք է լինի 10-12 տոկոս: Մենք դուրս ենք գալիս այն բնական թվի վրա, որը գոյություն ունի աշխարհում: Միացյալ Նահանգներում շրջանառության հարկը 7-8 տոկոս է, Չինաստանում` 13 տոկոս է: Հիմա մենք տեսնում ենք, որ զանգվածաբար ԱԱՀ-ի դերակատարումը փոքրացնում են. Չինաստանում դեռ կա, ԱՄՆ-ում` բացարձակապես չկա: Մեզ հայտնի է նաև, որ երբ Հնդկաստանում Մոդին դարձավ վարչապետ, նույնպես նման մտադրություններ ուներ: Դա բնական է, որովհետև ԱԱՀ-ն գանձում են, երբ որ կա կոոպերացիա, միևնույն ապրանքի արտադրության մեջ մի քանիսն են մասնակցում` ոչ միայն որպես համագործակցող կողմեր, այլ նաև որպես տարբեր երկրների ներկայացուցիչներ, և այդ դեպքում ընդհանուր եկամուտը երկրների միջև կիսելու անհրաժեշտություն է առաջանում: Այդպիսի համագործակություն Հայաստանում չի եղել, իսկ ԱԱՀ-ն գործում է սկսած 1992թ-ից: Մինչև 1993-94թթ-ը հարկերը բաշխելու համար երկրների միջև նամակներ դեռ գրվում էին, հետո դադարեցվեց: Հնարավոր համարու՞մ եք, որ Ռուսաստանն ունենա մեքենաշինական արտադրանք և որևէ դետալի արտադրությունը տան հայերին: Հնարավոր չէ. ոչ ոք ոչ մեկին չի վստահում: Ընդհանրապես համաշխարհային առևտրում համաշխարհային շուկաներում մենք կարող ենք վստահաբար ասել, որ բոլորը ձգտում են արտադրել ու վաճառել պատրաստի արտադրանք: Օրինակ` բարձր տեխնոլոգիաները` համակարգիչների կամ հեռախոսների արտադրությունը. IBM-ը կամ Apple-ը որևէ մեկի հետ կոոպերացիայի մեջ չեն մտնում: Հնարավոր չէ, որ Samsung-ը դետալ մատակարարի Apple-ին: Ես չեմ կարող ասել, թե այդ գործընթացը որքան կտևի, արդյո՞ք կգա մի պահ, որ նորից կվերադառնանք 50 տարի առաջվա աշխարհին, որտեղ կոոպերացիան շատ մեծ նշանակություն ուներ: Գուցե և ընդհանրապես չվերադառնանք: Ակնհայտ է, որ տեխնոլոգիաների մեջ ինտեգրացիան ավելի մեծ կարևորություն ունի, քան մասնագիտացումը: Այսօրվա իննովացիոն ցիկլի մեջ այդ առանձնահատկությունն ակնհայտ է: Չարժե զարմանալ, որ օրինակ` Չինաստանում վերջին 15 տարիների ընթացքում շրջանառության հարկն ավելի ու ավելի մեծ տարածք է զբաղեցնում և ավելի շատ ճյուղեր են հարկվում այդ հարկատեսակով: Ի դեպ` Չինաստանը մեծ պետություն է, և թեկուզ արտաքին աշխարհի հետ կոոպերացիա չունի, բայց իր մեջ ունի: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ապագան շրջանառության հարկինն է, և կարող ենք սկսել ներդնել:

-Իսկ գործադիրում, իշխող կուսակցության տրամադրվածությունն ինչպիսի՞ն է: Քննարկումների ժամանակ Դուք ինչ զգացում ունե՞ք՝ տրամադրվածություն կա՞ անցում կատարել շրջանառության հարկի:

-Ես միանշանակ կարող եմ ասել, որ բոլոր գործարարներն ասում են, որ դա ճիշտ է: Եթե խոսքը Հանրապետական կուսակցության անդամների մասին է, ապա շատերի հետ խոսել եմ: Շատերը համաձայն են, որ դա կարող ենք անել ոլորտ առ ոլորտ: Եվս մեկ կարևոր դետալ` իմ կարծիքով՝ ճիշտը շրջանառության հարկն է, և ոչ թե` վաճառքի հարկը, դրանք տարբեր բաներ են: Շրջանառության հարկը կարող է լինել, եթե դու ունեցել ես իրացում, բայց գումարը չես ստացել, իսկ վաճառքի հարկը մի քիչ ավելի կոնկրետ է և նկատի ունի փաստացի իրացումը: Սակայն տնտեսության մեջ լուրջ տոկոս են կազմում նաև պարտքերը: Այս պահին բյուջեի եկամուտներն ապահովելու տեսանկյունից Հայաստանում ավելի ճիշտ է կիրառել ոչ թե վաճառքի հարկը, այլ շրջանառության հարկը: Չնայած` ըստ էության դրանք 90 տոկոսով իրար նման են:

-Հայաստանում գործարարների հիմնական մտահոգությունը ոչ այնքան հարկերի ծավալն է, որքան հարկային դաշտի անընդհատ փոփոխությունները: Այսինքն խաղի կանոնները հստակ չեն: Հարկային դրույքաչափի բարձրացումը հնարավոր է վնասի այն գործարարներին, ովքեր վարկային պարտավորություններ ունեն:

-Դժբախտաբար, 2006-2007թթ-ին, երբ մենք սպառել էինք վերականգնողական աճի հնարավորությունները, 2009թ-ի ճգնաժամը մեզ հուշում էր, որպեսզի փոխենք հարկային քաղաքականությունը: Սակայն չարվեց: Չնայած գիտակցում էինք, որ ինչ-որ բան պետք է փոխվի` անընդհատ կոսմետիկ փոփոխություններ էինք անում:
Ես ցանկանում եմ ասել, որ առաջիկա տարիներին հարկային համակարգը էականորեն փոխվելու է. հիշեք այս խոսքը: Մենք պետք է անցնենք պարզ հարկային համակարգի: Մենք պետք է չունենանք այս հին համակարգը, երբ հատկապես խոշոր հիմնարկներում հարկայինը մի ամսով ստուգումներ է անցկացնում, և այլն: Մանավանդ այսօրվա էլեկտրոնիկան թույլ է տալիս վերահսկել վաճառքները: Մենք հարկային եկամուտներին գնալու ենք` ելնելով վաճառքներից: Սա և՛ բնական է և՛ բանական:

-Անընդհատ խոսվում է համահարթեցման մասին, տարածքների զարգացման մասին: Անցած տարի ԱԺ-ում ընդունվեց նաև սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու մասին օրենքը: Սակայն սահմանամերձ գյուղերի ձեռնարկատերերի մտահոգությունը հարկային ստուգումների վերաբերյալ է և դրանց ձևի: Խոսքը տուգանքների նույն չափի մասին է, որը գործում է և՛ սահմանամերձ գյուղի փոքր խանութի, և՛ մայրաքաղաքում գործող սուպերմարկետների համար: Չե՞ք կարծում, որ տարբերակված մոտեցում պետք է դնել նաև ստուգումների ու տուգանքների հարցում:

-Այդ նախաձեռնության կողմնակիցը չեմ եղել: Օրենքի ոգին այն էր, որ ոչ թե այսօր ինչ կա` փոխենք, այլ վաղը ինչ կլինի: Հատկապես ներդրումների մասով արտոնություններ տանք: Մեր հակափաստարկն այն էր, որ ռեալ չէ սպասել նրան, որ այնտեղ ներդրումներ կլինեն: Սա քիչ է: Եթե դուք ցանկանում եք, ապա իսկապես տարբերակեք այդ մարդկանց: Այդ դեպքում մարդը պիտի հասկանա` ինչու՞ է ինքը Չինարի գյուղում ապրում: Վերջապես` այս մարդուն մենք մի կողմից կրթում ենք, երիտասարդների մեծ մասը ստանում է բարձրագույն կրթություն, ու դրանից հետո պահանջում ենք, որ Չինարի գյուղում ապրի: Ինչպե՞ս պիտի ինքնիրացվի: Ընդհակառակը, եթե մենք նրան կրթում ենք, մենք նրան ասում ենք` գործ չունես այդ սահմանամերձ շրջանների հետ: Մենք պետք է հասկանանք, որ իչն-որ բան այդ մարդուն պետք է պահի սահմանամերձ գյուղում: Մարդիկ ամեն օր քնում են` մտածելով, որ վաղն իրենց վրա հարձակվելու են:
Այսպիսի մտավախությամբ մենք Լեռնային Ղարաբաղում այցելեցինք Թալիշ գյուղ: Այնտեղ կինը լվացքը կախում է, իսկ այդ ընթացքում ադրբեջանցին հեռադիտակով նրան է նայում: Մենք մտածեցինք`ի՞նչը կստիպի, որպեսզի այս մարդիկ այստեղ մնան և ընդհանրապես` ինչո՞վ պիտի մնան: Այնտեղ կառավարությունն արեց հետևյալը. մի մեծ հողակտոր սեփականաշնորհեցին, դարձրեցին ոռոգովի, մշակեցին, այնուհետև ստեղծվեց հիմնարկ և ամեն մեկին փայ տվեցին` կոոպերատիվի սկզբունքով: Եվ յուրաքանչյուրը գիտեր, որ եթե թողնի այդ գյուղը և գնա, ինքը կկորցնի իր սեփականությունը: Այնտեղ ամեն մեկին լուրջ կապիտալ տրվեց` պայմանով, որ այդ կապիտալը գործող է, քանի դեռ դու այնտեղ ես: Զարմանալի է, բայց դրանից հետո որոշները ՌԴ Ստավրոպոլի մարզից հետ եկան` ստանալով փայ և հող:
Օրենքով ստացվում է, որ Չինարի գյուղում եթե ինչ-որ բան կառուցես, հարկ չես տա: Իհարկե, կառավարության ներկայացուցիչը ինձ կարող է ընդդիմախոսել, որ մինչ այդ դա էլ չկար, բայց ես կուզենայի ասել, որ եթե մինչև այդ դա չկար, դեռևս չի նշանակում, որ ձեր արածը ճիշտ է: Խորհրդարանում այն ժամանակ նույնիսկ վեճ առաջացավ, որ այդ արտոնությունը քիչ է, շոշափելի չէ: Ես կառավարությանը լրջորեն խորհուրդ կտայի, որ ոչ թե պարզապես ազատեն ինչ-որ հարկերից, այլ ունեցվածքը փայատիրական կոոպերատիվով տան այդ գյուղացիներին: Նրանք կհասկանան, որ` այո, ես ապրում եմ Չինարիում, ենթարկվում եմ մշտական սպառնալիքի, բայց դրա փոխարեն ի տարբերություն երևանցու` ինձ տվել են 30-40 հազար դոլարի ունեցվածք-փայ գործարանում կամ որևէ արտադրամասում: Սա միակ ճանապարհն է:
Սա նորություն չէ, այլ ընդունված պրակտիկա, օրինակ` Իսրայելում, երբ մարդիկ մեկընդմիշտ ստանում են ինչ-որ կապիտալ: Այո, հայրենասիրությունը` հայրենասիրություն, սակայն դա պետք է իր կոնկրետ նյութական հիմքերն ունենա:

-Տնտեսությունում բավական հոռետեսական վիճակ է տիրում` ոչ միայն մասնագետների, այլև գործարար շրջանակներում` բիզնեսի մոտ: Վարկավորումը էականորեն կրճատվել է, իրացման հիմնական շուկաներում մատչելիության մակարդակն անկում է ապրել, Ռուսաստանում ռուբլու և սակագների կարգավորման պայմաններում սննդի արտահանումը, տարվա սկզբին պղնձի համաշխարհային գների անկումը և այլն: Այսինքն Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքների իրացման հետ խնդիրներ կան: տարեսկզբի ցուցանիշները վկայում են, որ տրանսֆերտները ևս նվազել են: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս մարահրավերները:

-Ես չեմ պաշտպանում ԵՏՄ մտնելու որոշումը, բայց որ մտել ենք, պիտի հասկանանք ուր ենք մտել և պիտի աշխատենք: Ռուբլին վերջին 6 ամսում դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 68%-ով` մոտավորապես` 37-ից դարձել է 62: Դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 16%-ով, իսկ ռուբլու նկատմամբ արժևորվել է ավելի քան 50%-ով: Հիմա արդեն պետք է հետևել դրամ-ռուբլի կուրսին, իհարկե, եթե դու ուզում ես ռուսական շուկա մտնես: Ո՞վ է մտածել այս խնդրի մասին, ումի՞ց եք լսել` ոչ մեկին չի հետաքրքրում: Մեր տրանսֆերտները դոլարից դարձել են ռուբլի: Մենք պետք է կարողանանք սա վարպետորեն օգտագործել: Նշանակում է ռուբլի շատ կա: Մենք պետք է կարողանանք էլ ավելի արժեզրկել դրամը ռուբլու նկատմամբ, սակայն դրամը հարաբերականորեն արժևորվել է: Կենտրոնական բանկը դոլարի դիմաց դրամը 20 տոկոսով պահուստավորում է: Բոլորս հասկանում ենք, որ դա կարելի է պահել մի քանի ամիս: Գալու է օրը, երբ դրամը նորից գահավիժելու է: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ԿԲ-ն չի թողնում, որպեսզի դրամը սահուն իջնի: Դրամն իջնելու է ավելի խորը` մինչև 520-530 դրամ, գուցեև ավելին: Ինչու՞ դրան աստիճանաբար չգնալ: Իհարկե, չեմ ասում փլվելու տեսանկյունից, բայց 5-6 ամսում: Դրանից անխուսափելիորեն կունենանք գնաճ` մինչև 8-10 տոկոս, դա կբերի բյուջեի գերակատարման և այդ գերակատարված գումարը կտանք սոցիալական խնդիրներ ունեցող շերտերին: Ազատենք տնտեսությունը, այսինքն փոխարժեքը հասնի այնպիսի մի կուրսի, որպեսզի սկսի աշխատել: Կենտրոնական բանկից երբեմն լսում եմ` 16 տոկոս արժեզրկումը գոնե կնպաստի մեր արտահանմանը: Բայց մենք ԵՏՄ ենք մտել: Այդ տեսակետից` եթե մենք այնտեղ ենք արտահանելու, ավելի կարևոր է, որ ռուբլու նկատմամբ արժեզրկվի, սակայն նրանք չեն ուզում լուծել այդ խնդիրը: Ընդհակառակը` ռուբլին է արժեզրկվել դրամի նկատմամբ: Ես համարում եմ, որ կա ինստիտուտ` Կենտրոնական բանկ, որը չի լուծել այս խնդիրը: Այս խնդրի լուծված չլինելու պարագայում ես դժվար կկարողանամ արտահանման աճի հարցը լուծել:

-Իսկ գունավոր մետաղների գներն ի՞նչ դինամիկա կունենան ընթացիկ տարում:

-Աշխարհի տնտեսությունը վատ վիճակում չէ: Եթե նավթի գինը նույնիսկ շարունակի անկում ապրել, գունավոր մետաղները, հիմնականում` պղինձը, որի սպառումը մեծ մասամբ շինարարությունն է, ու մոլիբդենը, կշարունակեն սպառում ունենալ, քանի որ աշխարհում այս տարի լավ շինարարություն է սպասում: Հիանալի վիճակում է Միացյալ Նահանգների տնտեսությունը, շինարարությունն աճում է, Եվրոպան դուրս է գալիս ռեցեսիայից, չնայած` Եվրոպայում լուրջ պրոբլեմներ կան և կուրսի և հարկային քաղաքականության հետ կապված: Եվ վերջապես` Չինաստանի տնտեսությունն ունենալու է 7 տոկոս աճ, նախատեսվում է նաև շինարարության աճ, ինչպես նաև դրան ավելանում է հիանալի վիճակը Հնդկաստանում: Կարող է պատահել, որ փոքրիկ միտում լինի դեպի անկում, բայց մենք առնվազն կունենանք պղնձի կայուն գներ: Եվ դա երևում է, պղնձի գները վերջին մեկ ամսում էականորեն բարձրացել են:

Հարցազրույցն Արմեն Մինասյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}