Լավագույն հարյուր համալսարանների ցանկում հայաստանյան բուհեր չկան
Աշխարհի լավագույն հարյուր բուհերի թվում հայաստանյան որևէ բուհ ընդգրկված չէ: Առաջին տասնյակում բրիտանական ու ամերիկյան համալսարաններն են՝ Հարվարդի, Քեմբրիջի, Օքսֆորդի, Մասաչուսեթսի և այլն: Ցանկը կազմել ու հրապարակել է Times Higher Education բրիտանական ամսագիրը:
Տարածաշրջանի երկրներից լավագույն հիսնյակում ընդգրկված է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը՝ այն 25-րդ հորիզոնականում է: Այսպիսով համալսարանն առաջին անգամ է նման բարձր տեղ գրավում ցանկում: Լավագույն հարյուրում ընդգրկված է նաև Սանկտ Պետերբուրգի համալսարանը:
Վարկանշավորումը կատարվել է 142 երկրների 10,5 պրոֆեսորների հարցման արդյունքում: Հետազոտության մասնակից լինելու պայմաններից մեկն էլ տասնհինգ տարվա դասախոսելու փորձ ունենալն էր: Ամսագիրը զգուշացրել է, որ չնայած վարկանշային ցուցակը հեղինակավոր է, բայց ոչ հստակ, քանի որ այն հիմնված է գիտնականների սուբյեկտիվ կարծիքների հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա