Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը. «Հիվանդ եք, տանը նստեք»
Այս պահին Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը: Վերջին տարիներին այդ տեսակը գրեթե չի հանդիպել:
Panorama.am-ին նման տվյալներ հայտնեց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Նա հիշեցրեց, որ գրիպի տարբեր տեսակները միմյանց նկատմամբ իմունիտենտ չեն առաջացնում, իսկ ընդհանրապես ձեռք բերած իմունիտենտը տևում է մեկ տարի:
«Գիպի Բ տեսակը տալիս է գրիպի իրական կլինիկական պատկեր: Բարձր ջերմություն, որը պահպանվում է երեք օր, անկողնային ռեժիմ: Ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող է զարգանալ նաև թոքաբորբ: Վերջին հինգ տարիներին այս տեսակը բուռն չի շրջանառվել, մարդկանց մոտ այդ անընկալունակությունը զարգացել է, հիմա առաջին իսկ ազդակի դեպքում արձագանքում են այսպես վատ»,-ասաց գլխավոր մասնագետը:
Նրա խոսքով, արդեն գրանցվել են դեպքեր, երբ հիվանդության հետևանքով հնարավոր չի եղել խուսափել թոքաբորբից, հիմնականում տուժողները երեխաներ են:
Թորոսյանն ընդգծում է, եթե առաջին երկու օրը հիվանդության հետնահանջ չկա, վիճակի լավացում չկա, ջերմությունը բարձր սանդղակների վրա է պահպանվում, չպետք է հապաղել, պետք է անմիջապես բժշկի դիմել:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիմելությունը նվազել է, օրինակ այս տարվա մարտի 2-8-ը գրանցվել է շնչառական վարակներով 5 000 դեպք, 6200 դեպքի դիմաց, դրան նախորդող շաբաթվա ընթացքում 4323 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6000-ի դիմաց: Բայց այս տարի որակական պատկերն է այլ, գրիպի վիրուսներն ավելի շատ են շրջանառվում»,-ասաց Լ. Թորոսյանը:
Մասնագետի խոսքով, դա պայմանավորված է բնության մեջ նրանց ակտիվ լինելով: Թորոսյանի խոսքով, հիվանդացության վերաբերյալ առողջապահության նախարարությունը ամեն օր տվյալներ է ստանում բուժհաստատություններից, իրավիճակը վերահսկելի է:
«Առաջին կարևոր պայմանն է, եթե հիվանդ եք, մնացեք տանը: Դիմեք բժշկի, վերցրեք անաշխատունակության թերթիկ: Որևէ գործատու այդ դեպքում չի կարող ձեզ որևէ բանում մեղադրել: Դպրոցներում էլ, եթե երեխան դիմում է ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություն, ստանում է հիվանդության վերաբերյալ քաղվածք, ապա բացակայություններն էլ համարվում են հարգելի: Ավելի լավ է, ես երեք-չորս օր տանը մնամ երեխայիս տանը պահեմ բուժեմ, քան այդ վիճակով ուղարկեմ մանկապարտեզ, դպրոց, հետո շատ ավելի երկար չկարողանամ բուժել»,-շեշտեց մասնագետը:
Ժողովուրդը համոզված է, ձյունը գալիս է, վիրուսները մաքրում: Հնարավո՞ր է առանց տեղումների ձմռան հետևանք է գրիպի տեսակների ախուժացումը, Թորոսյանն ասաց, ժողովրդական խոսք է, գիտական հիմնավորում չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները