Գուրգեն Արսենյանն օրերս այցելել է նախագահական նստավայր. «Հրապարակ»
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն օրերս այցելել է նախագահական նստավայր, որտեղ նա մնացել է բավական երկար: Սերժ Սարգսյանից ճշտել է նրա վերաբերմունքն իր և ՄԱԿ-ի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ թանկարժեք ժամացույցների սիրահար Գուրգեն Արսենյանը, չլինելով իշխանության մեջ, միշտ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել գործող նախագահի նկատմամբ, և նա միակն էր ԲՀԿ խմբակցությունից, ով ոչ միայն չէր բոյկոտում վերջին նախագահական ընտրությունները, այլև ընտրությունների հաջորդ օրն իսկ շտապեց շնորհավորել Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, «Հրապարակ»-ի աղբյուրները պատմում են, որ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ վերջին նիստին Գուրգեն Արսենյանը դեմ է արտահայտվել Նաիրա Զոհրաբյանի նախագահ դառնալուն, սակայն, երբ Ծառուկյանն առաջարկել է դուրս գալ ՄԱԿ-ից, մտնել ԲՀԿ և գլխավորել կուսակցությունը, հրաժարվել է: Իսկ հաջորդ օրը Արսենյանն ինքն է Ծառուկյանին առաջարկել իրեն Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար նշանակել, ինչին արդեն չի համաձայնել Ծառուկյանը, քանի որ Զոհրաբյանի հետ կապված որոշումն արդեն կայացված է եղել»։