Տեղեկությունները, թե Սամվել Բաբայանը առաջնորդելու է Արցախի ընդդիմությանը, չեն համապատասխանում իրականությանը. «Ժողովուրդ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում: Նա նաև ասել է, որ ինքը օրերս զրուցել է Մոսկվայում գտնվող Սամվել Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին տեղեկացրել է:
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել պարոն Բաբայանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տված իմ վերջին հարցազրույցից հետո Սամվել Բաբայանը ցանկացավ պարզաբանում տալ: Նա ասաց, թե ինքը նման հայտարարությամբ երբեք հանդես չի եկել, թե մտադիր է առաջնորդել ընդդիմությունը: Իր անունից են նման հայտարարություններ արել: Ու ինքը նշեց, որ չի ցանկանում առաջնորդել ընդդիմությանը»,- հայտնել է Արթուր Թովմասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին