Ներդրումային ծրագրեր են քննարկվել Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավարության հետ
Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը, ինչը նոր թափ կհաղորդի գործարար կապերի զարգացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանը: Կողմերը հեռանկարային են համարել արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ներկայացնել ներդրումային տարբեր նախագծերի առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը: Երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, ինչի իրացման գործում կարևորվել է բիզնես ֆորումների անցկացումը. պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ առաջիկայում իրականացնել հստակ քայլեր:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է Քուվեյթի համար դառնալ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու լավ հարթակ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր ներդրողի՝ ծրագրերը լավագույնս իրականացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի ներդրումային դաշտին առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները