Արևային էներգիայով սնվող ինքնաթիռը ռեկորդ է սահմանել
Արևային Solar Impulse 2 մարտկոցով սնվող շվեյցարական յուրօրինակ ինքնաթիռը այդ տեսակի թռչող սարքի համար անվայրէջք թռիչքի ռեկորդ է սահմանել: Այդ մասին գրել է Gizmodo-ն, փոխանցում է Newsru.com-ը:
Այդ սարքը շուրջ 16 ժամում հաղթահարել է 1465 կմ հեռավորություն, ինչը ամենաերկար թռիչքն է արևային էներգիայով աշխատող օդանավերի համար:
Ռեկորդը պետք է հաստատվի Ազգային ավիացիոն ֆեդերացիայում: Solar Impulse 2-ը դեռ պետք է թռչի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների վրայով: Սպասվում է, որ 5 ամիսների ընթացքում օդանավը պետք է հաղթահարի 35 հազար կմ հեռավորություն: Օդանավի օդաչուներն են Անդրե Բորշբերգը և շվեյցարացի Բեռտրան Պիկարը:
Թեմայի շուրջ՝
Արևային էներգիայով սնվող ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնում