Նախագահը հանդիպում է ունեցել Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ), ՀՅԴ, ԲՀԿ և ՕԵԿ ներկայացուցիչների հետ:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանը հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ
Նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպում է քաղաքական ուժերի հետ
Նախագահը մարտի 12-ից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ. Արման Սաղաթելյան