Ռազուվաև. Միասնական արժույթը ռուբլուն կարող է փոխարինել 2016-ի հունվարի 1-ից
Միասնական արժույթը ռուբլուն կարող է փոխարինել 2016-ի հունվարի մեկից: Նման կարծիք «Ռիա Նովոստի»
գործակալությանը հայտնել է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Ռազուվաևը:
Կայքը հիշեցնում է, որ նախորդ տարի Ղազախստանում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք նախատեսում են մինչև 2025 թվականը ստեղծել Եվրասիական Կենտրոնական բանկ և միասնական արժույթ՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի համար:
«Ներքաղաքական իրավիճակը միգուցե ազդել է տնտեսական որոշումների վրա և ՌԴ նախագահը որոշել է արագացնել այդ գործընթացը»,-ասել է Ռազուվաևը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի մեկին ստեղծվեց Մաքսային միությունը, որը դարձավ Եվրասիական տնտեսական միության իրավահաջորդը: Մաքսային միությունում ընդգրկված են Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը, բանակցություններ են վարվում Ղրղզստանի անդամակցության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Կենտրոնական բանկին և նախարարների կաբինետին ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական դրամական միավորի սահմանման հնարավորությունները: Ընդ որում, Պուտինի այս հանձնարարությունը պետք է իրականացվի ԵՏՄ-ի անդամ մյուս երկրների (Բելառուս, Ղազախստան, Հայաստան) կենտրոնական բանկերի հետ համատեղ մինչև 2015թ.-ի սեպտեմբերի 1-ը:
Նախորդող հրապարակումներ՝
Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական տարադրամի սահմանման հնարավորությունները
«Նախկին խորհրդային երկրներն այժմ զգում են Պուտինի ռուբլու ցավը». Bloomberg