«Տաղարան»-ը ներկայացնելու է Վոլկոնսկայայի հուշագրության հիման վրա գրված Սադոյանի մոնո-օպերայի բեմականացումը
Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլը`գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան, մարտի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը տանը ներկայացնելու է Մարիա Վոլկոնսկայայի «Записки Марии Волконской» հուշագրության հիման վրա գրված կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի մոնո-օպերայի բեմականացումը: Դերակատարն է միջազգային մրցույթների դափնեկիր Էկա Հորստկա /սոպրանո/: Այս մասին հայտնում են անսամբլի մամուլի ծառայությունից:
«Բոլոր ժամանակներում էլ, ինչպես հայտնի է, ազատամիտ գաղափարները եղել են մարդկության, մարդկային իրավունքների ու դրանց դրսևորումների լոկոմոտիվը: Այս առումով տեղին է հիշատակել դեկաբրիստների դերն ու նշանակությունը Ռուսական կայսրության պատմության տվյալ ժամանակահատվածում, որպես ռուս առաջավոր մտավորականության ազատախոհության լավագույն օրինակներ:Մարիա Վոլկոնսկայայի «Записки Марии Волконской» հուշապատումը այդ ժամանակահատվածի համայնապատկերի հետաքրքիր էջէրից է, ուր հեղինակը հառնում է մեր առջև որպես իր դեկաբրիստ ամուսնու նվիրական զինակից ու մանավանդ, որպես անվերապահորեն իր սիրելի ամուսնու ճակատագիրը անձնազոհությամբ կիսող կին, երեխաների մայր: Մեր պատկերացմամբ, նախևառաջ իր գեղարվեստական ներուժի շնորհիվ, մոնո-օպերայի բեմականացումը կնպաստի մարդու մեծագույն արժեքի՝ Ազատախոհության պատմական էքսկուրսին, որպես դրան հասնելու կնոջական անձնազոհության վառ օրինակ: Կարծում ենք նաև, որ սույն մոնո -օպերայի բեմականցմամբ հայ- ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության կամուրջին կավելացնենք ևս մի սանդղակ»,- ասում է «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու