Տաշիրի ավագ դպրոցն անվանակոչվել է բժիշկ-ազատամարտիկ Արտակ Խաչատրյանի անունով
ՀՀ ԿԳՆ «Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կանվանակոչվի զոհված բժիշկ-ազատամարտիկ Արտակ Խաչատրյանի անունով: Սրա վերաբերյալ հրաման է ստորագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը : Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Բժիշկ Արտակ Խաչատրյանը եղել է տվյալ դպրոցի շրջանավարտ, կամավոր մասնակցել է արցախյան ազատամարտին. մեծ է եղել նրա ներդրումը արցախյան ազատամարտի և հայոց բանակի ռազմական բժշկության կայացման գործում: Արտակ Խաչատրյանը զոհվել է 1993 թվականին ապրիլի 17-ին, պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության» մեդալներով: Տաշիրի ավագ դպրոցն ազատամարտիկի հիշատակին անվանակոչելու նախաձեռնությամբ ՀՀ ԿԳ նախարարին դիմել են հերոսի մարտական ընկերները և դպրոցի մանկավարժական խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա