Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիներին որևէ հույս չի տվել
Էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ այսօրվա հանդիպումը նաիրիտցիներին որևէ հույս չի տվել: Panorama.am-ի հետ զրույցում նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն ասաց, որ նախարարի հետ հանդիպմանը որևէ նորություն չեն լսել, ոչ մի հուսադրող բան նախարարը չի ասել:
«Նախարարը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեր պարտքը կարող են վճարել միայն գույքի՝ քացախաթթվի արտադրության, վաճառքից հետո: Գույքի վաճառքի հետ կապված փաստաթղթեր են ուղարկել միջազգային երեք կազմակերպության, այժմ բանակցություններ են ընթանում: Երկրորդ ուղղությանը՝ պետք է սպասել միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորմանը, որից հետո մեր բաժնեմասը՝ 90 տոկոսը, կվերադարձվի պետությանը ու գույքը կհանվի գրավից: Միայն այս խնդիրների լուծման դեպքում մեր աշխատավարձի խնդիրը հնարավոր է կարգավորել: Մեր պահանջին՝ ներկայացնել կուտակված աշխատավարձի մարման հստակ ժամանակացույց, նույնիսկ անդրադարձ չեղավ, քանի որ անհայտ է, թե այդ խնդիրներն ինչ ժամկետում կլուծվեն»,- ասաց նա:
Ա. Հարությունյանի խոսքով, նույնիսկ մեկ ամսվա աշխատավարձ չեն կարող վճարել, քանի որ նախարարն ասել է, որ համակարգում գումար չկա: Նա տեղեկացրեց, որ վաղը ժամը 11-ին նաիրիտցիները հավաքվելու են նախագահական նստավայրի մոտ:
Նշենք, որ գործարանն աշխատողներին պարտք է 18–24 ամսվա աշխատավարձ, ինչը կազմում է 13-15 միլիոն դոլար: Նաիրիտցիները վերջին անգամ մեկ ամսվա աշխատավարձ ստացել են փետրվարին:
Նախորդող հրապարակումներ՝
Երվանդ Զախարյանն ընդունելու է նաիրիտցիներին
«Եթե նախարարի վերադառնալուց հետո մեզ նորից չընդունեն, դա կդիտվի արհամարհելու միտում». Նաիրիտցիներ
Նաիրիտցիները հույսները չեն կորցնում
Նաիրտցիները մինչև մարտի 3-ը դադարեցնում են ակցիաները
«Նաիրիտ» . Նախարարը կատարել է իր խոստումը
Նաիրիտցիները՝ նամակի պատասխանին սպասելիս
Կիրականացվի «Նաիրիտ»-ի գործունեությանն առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն. ՀԲ Երևանի գրասենյակ
Նաիրիտցիները մինչև ուրբաթ ամեն օր կհավաքվեն կառավարության շենքի առջև
Կրճատվել են Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիների համար հուսադրող չէ
Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 2-ը
Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները