Հայաստանի բարի կամքը. Իրանցի 10 դատապարտյալ փոխանցվել է Իրանին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն իրականացրել է իրանցի տասը դատապարտյալի փոխանցումը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Արդարադատությաննախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, փոխանցումն իրականացվել է փոխադարձության հիման վրա՝ հիմք ընդունելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես նաև՝ ՀՀ արդարադատության նախարարի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
Հարակից հրապարակում
Հայաստանը իրանցի 10 դատապարտյալի փոխանցել է իրանական կողմին