Բունդեսթագի թուրք պատգամավորը Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել
Բունդեսթագի «Կանաչների կուսակցության» համանախագահ, թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը Գերմանիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի թուրքական բաժինը:
Երևան կատարած այցի ժամանակ Օզդեմիրը հայտարարել է, որ Գերմանիան պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ 100 տարի առաջ կատարված ցեղասպանությունը և չթաքցնի այդ եզրույթը: Թուրք պատգամավորը ցավով արձանագրել է, որ Գերմանիայի կառավարությունը սխալ լեզվով է խոսում հայերի դեմ 1915-1916 թվականին կատարված արյունալի դեպքերի մասին:
Նշենք, որ Օզդեմիրը և կուսակցության մեկ այլ պատգամավոր Էքին Դելիգյոզը ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդում` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին: