Օրվա թեմա 11:00 13/03/2015

«Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական...». Եղիշե Չարենց

«Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն՝ նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ՝ երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է»,- Եղիշե Չարենցի մասին ասել է Պարույր Սևակը:

118 տարի առաջ հենց այս օրը Կարսում ծնվել է Եղիշե Սողոմոնյանը՝ նույն ինքը՝ Եղիշե Չարենցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր:  Ընկերներից մեկը մի դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

- Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,- զայրացավ հայրը: -Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց. - Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:



Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ քայլը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկին երկու սանիտար, երկու սանիտար էլ դնել բժիշկների տրամադրության տակ: «Առաջարկում են պպ. բժիշկներին սանիտարների վերաբերյալ ամենախիստ ընտրություն կատարել և նրանց ցուցակը ներկայացնել ինձ հաստատության համար»: Երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը: Չարենցը փրկվում է հրաշքով, քանի որ, իր իսկ խոսքերով, հետ էր ընկել վաշտից: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:



Գրական անունը
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։



1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը:

«Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը»,- ասել է գրող, քաղաքական գործիչ Լուի Արագոնը: 

Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:

««Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում…

-Շնորհավորում եմ,-մեկնեց նա իր ձեռքը մեզ:- Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»,-հիշում էր Կարո Մելիք-Օհանջանյանը:

«Չարենցը Հոկտեմբերյան սոցիալիստական էպոխայի ամենամեծ բանաստեղծն է հայ գրականության մեջ և նա բազմակողմանի կերպով ազդեց հայ գրականության վրա… Նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ»,- ասել է Ավ. Իսահակյանը: 

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։ 1936թ. Սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են:

Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն: Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:

Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:


(Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենց)

«Ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը…»

Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:

«Ես իմ անուշը», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել»,- ասել է Մարտիրոս Սարյանը:


(Ավետիք Իսահակյան,Եղիշե Չարենց,Աղասի Վարդանյան, Համլիկ Թումանյան .1927.)

«Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…»,- ասել է Ավ. Իսահակյանը:


(Գուրգեն Մահարի, Եղիշե Չարենց, Մարտիրոս Սարյան)

«Չարենցի անունը պայթեց ռումբի նման: …Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ»,- գրել է Գուրգեն Մահարին: 

 

«Ե՜ս եմ հիմա – մի պոետ.
և իմ անունը – Չարենց –
Պիտի վառվի դարերում,
պիտի լինի բա՛րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից
ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝
դեպի վառվող ապագան:
«Անկումների սարսափից» բանաստեղծությունից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}