Գազը չի թանկանա, հոսանքը՝ գուցե. «Ժամանակ»
Կառավարությանը մոտ կանգնած «Ժամանակ»-ի աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, որպեսզի Հայաստան մատակարարվող գազի սակագինը սահմանին 189 դոլարի փոխարեն դառնա 165 դոլար: Այս փոփոխությունը հնարավորություն կտա չբարձրացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը, որը պետք է տեղի ունենար դրամի արժեզրկման արդյունքում:
Սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը կրկին առաջին պլան է մղվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լուրջ ֆինանսական դժվարությունների պատճառով: