Շվեյցարական ԶԼՄ-ներ. Կաբաևան երեխա է ունեցել
Շվեյցարական լրատվամիջոցները գրում են, որ որ մի քանի օր առաջ Սուրբ Աննայի հիվանդանոց ծննդաբերելու է տեղափոխվել հայտնի ռուս մարմնամարզուհի, Պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան:
Blick թերթի փոխանցմամբ, որ Սուրբ Աննայի հիվանդանոցը հայտնի է իր մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնով, նշվում է, որ այստեղ բուժվելու և ծննդաբերելու են եկել շատ հարուստ ռուսներ, իսկ իրենց գովազդային-տեղեկատվական նյութերն այդ բուժհաստատությունը տարածում է՝ այդ թվում նաև ռուսերենով:
Նշվում է , որ Կաբաևայի համար ամրագրվել է երկու համար, որոնցից մեկը տրվել է անվտանգության ծառայությանը:
ԶԼՄ-ները բազմիցս քննարկվել են Կաբաևայի և Ռուսաստանի նախագահի հնարավոր սիրավեպը, բայց Կրեմլում այդ լուրերը հերքվել են: RSI ռադիոկայանի տվյալներով՝ Սուրբ Աննայի հիվանդանոցը Վլադիմիր Պուտինին կարող էր խորհուրդ տված լինել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ում աղջիկն այդտեղ է ծննդաբերել 2009 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան